A A A A A

Mysteries: [Dragons]


Եզեկիել 29:3
«Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, եգիպտացիների արքա՛յ Փարաւոն, ո՛վ վիշապդ մեծ, որ նստում ես գետերի

Եզեկիել 32:2
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան. « Առիւծացար ազգերի մէջ եւ վիշապի նմանուեցիր

Եսայիա 27:1
Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով

Եսայիա 51:9
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի

Աշխատանք 7:12
Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։

Աշխատանք 41:18-21
[18] որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։[19] Նրան չի խոցում պղնձէ աղեղը։[20] Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի։ Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ։[21] Սուր-սուր տէգերը նրա անկողինն են։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է։

Սաղմոսներ 18:8
Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։

Սաղմոսներ 44:19
Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

Սաղմոսներ 74:13
Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա։

Հայտնություն 1:7
Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. եւ երկրի բոլոր

Հայտնություն 11:7
Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ,

Օրենք 32:33
Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։

Հայտնություն 13:8
որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն

Հայտնություն 16:13
Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի.

Ելից 7:10-12
[10] Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը։ Ահարոնը գաւազանը գցեց[11] Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ։[12] Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները։

Աշխատանք 40:15-20
[15] Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։[16] Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ։[17] Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ, եւ բարդու սիւները։[18] Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ։ Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝[19] իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն։[20] Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը։ Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս։

Հայտնություն 12:1-17
[1] Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու[2] Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու:[3] Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ[4] Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ: Վիշապը կանգնած էր այն կնոջ[5] Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով: Եւ նրա որդին յափշտակուեց տարուեց[6] Եւ կինը փախաւ դէպի անապատ, ուր նրան տեղ էր պատրաստուել Աստծու կողմից, որպէսզի այնտեղ կերակրուի հազար երկու հարիւր[7] Եւ երկնքում պատերազմ եղաւ: Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով,[8] բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնուեց:[9] Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ[10] Եւ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկաւ մեր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը եւ նրա[11] Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով: Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին[12] Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր[13] Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել:[14] Եւ կնոջը տրուեց մեծ արծուի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ[15] Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի:[16] Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից:[17] Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազմելու ընդդէմ նրա միւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները

Հայտնություն 13:1-18
[1] Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ[2] Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի: Եւ[3] Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ[4] Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. եւ ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը[5] Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն: Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրուեց:[6] Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը:[7] Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ,[8] որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն[9] Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն,[10] քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի[11] Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս[12] Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները[13] Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ.[14] եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ: Երկրի[15] Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն[16] եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց[17] Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը:[18] Այստե՛ղ է ահա իմաստութիւնը: Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝

Հայտնություն 20:1-15
[1] Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ:[2] Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան:[3] Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ[4] Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին[5] Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին: Ա՛յս է մեռելների առաջին յարութիւնը:[6] Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ: Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի[7] Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր[8] նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը:[9] Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա[10] ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր:[11] Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու[12] Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝[13] Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի:[14] Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ:[15] Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994