A A A A A

Life: [Aging]


1 Տիմոթ 5:8
Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը:

2 Կորնթացիներ 4:16
Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է

Օրենք 32:7
Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին,

Օրենք 34:7
Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը

Ժողովողներ 7:10
Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետեւ բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում։

Ելից 20:12
Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։

Ծննդոց 6:3
Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են։ Նրանց կեանքի սահմանը

Ծննդոց 25:8
Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին։

Եսայիա 40:29
Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն։

Եսայիա 46:4
քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս

Աշխատանք 5:26
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձուած հասուն ցորենի պէս, կամ ինչպէս ժամանակին մէկտեղուած կալի շեղջը։

Աշխատանք 12:12-20
[12] Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ։[13] Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար։[14] Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն։[15] Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը։[16] Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն։[17] Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին,[18] գահերին է նստեցնում արքաներինեւ գօտի կապում նրանց մէջքին։[19] Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին։[20] Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։

Աշխատանք 32:7
Ասացի, թէ շատ տարեց մարդիկ են նրանք, որ խօսում են, ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստութիւնը։

Ջոել 2:28
Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի

Լեւիտիկոս 19:32
Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին։ Պիտի երկնչես քո Աստծուց։ Ես եմ

Փիլիմոն 1:9
սակայն սէրը ստիպում է ինձ, որ աղաչեմ ես՝ ծերացած Պօղոսը եւ այժմ նաեւ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի:

Սաղմոսներ 71:9
Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։

Սաղմոսներ 71:18
Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։

Սաղմոսներ 73:26
Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները. երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ։

Սաղմոսներ 90:10-12
[10] Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին։[11] Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։[12] Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։

Սաղմոսներ 91:16
որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ։

Առակներ 17:6
Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

Առակներ 20:29
Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։

Առակներ 23:22
Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։

Սաղմոսներ 37:35
Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ։ Հանգիստ։

1 քրոնիկները 29:28
Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա

1 Թագավորներ 3:14
Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո

Սաղմոսներ 103:5
Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ, որ յաւիտեան չսասանուի։

Տիտոս 2:3
Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ,

1 Տիմոթ 5:1-2
[1] Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանի՛ր, այլ յորդորի՛ր որպէս քո հայրը. երիտասարդներին յորդորի՛ր որպէս եղբայրներ,[2] պառաւներին՝ որպէս մայրեր, դեռատի կանանց՝ որպէս քոյրեր, կատարեալ մաքրութեամբ:

Սաղմոսներ 71:8-9
[8] Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։[9] Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ, եւ նրա թշնամիները հող ուտեն։

Փիլիպեցիները 3:20-21
[20] Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին,[21] որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է

Եսայիա 46:3-4
[3] Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ[4] քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս

Սաղմոսներ 92:12-15
[12] Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.[13] «Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»։[14] Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։[15] Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։

Ժողովողներ 12:1-7
[1] Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց[2] քանի դեռ քեզ համար չեն խաւարել արեգակն ու լոյսը եւ լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրեւից[3] որովհետեւ քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զօրաւոր այրերը, պիտի պակասեն[4] ու երբ աղօրիքի ձայնը[5] տկարանայ, պիտի փակուեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, եւ պիտի նկուն լինեն երգող աղջիկները,[6] պիտի նայեն բարձունքներին եւ սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի,[7] Եւ մինչ արծաթի լարը կը կտրուի, եւ կը քանդուի ոսկի մանեակը, մինչ սափորը կը փշրուի աղբիւրի ճանապարհին, եւ կը կոտրուի

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994