A A A A A

Sins: [Abortion]


1 Կորնթացիներ 1:27
Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։

Օրենք 24:16
Հայրերը չմեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չմեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։

Օրենք 30:19
Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը.

Գաղատացիներ 1:15
Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,

Եսայիա 43:25
Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։

Եսայիա 44:24
Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.

Եփեսացիներ 1:7
Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը.

Ելից 4:11
Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։

Եսայիա 64:8
Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։

Երեմիա 1:5
Քեզ որովայնում չ'ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ'եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։

Սաղմոսներ 100:3
Ճանաչեցէք որ Տէրն է Աստուած. նա արաւ մեզ, եւ ոչ թէ մենք, որ մենք նորա ժողովուրդը եւ նորա արօտի ոչխարներն ենք։

Սաղմոսներ 127:3
Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։

Ղուկասը 2:6-7
[6] Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. նորա ծնելու օրերը լրացան։[7] Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։

Եփեսացիներ 1:3-4
[3] Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։[4] Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.

1 Կորնթացիներ 6:19-20
[19] Կամ թէ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։[20] Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

Եսայիա 45:9-11
[9] Վա՜յ իր Արարչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կասէ իր կազմողին թէ Ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ նա ձեռք չունի։[10] Վա՜յ իր հօրն ասողին թէ Ի՞նչ ես ծնում, եւ կնոջը՝ թէ՝ Ի՞նչ ես երկունք քաշում։[11] Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։

Ելից 21:22-25
[22] Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չլինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։[23] Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս,[24] Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք,[25] Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։

Սաղմոսներ 139:13-16
[13] Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։[14] Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։[15] Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։[16] Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար։

Ղուկասը 1:41-44
[41] Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։[42] Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.[43] Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։[44] Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։

Ելից 20:1-13
[1] Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.[2] Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։[3] Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։[4] Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.[5] Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։[6] Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։[7] Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։[8] Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։[9] Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.[10] Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։[11] Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։[12] Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։[13] Սպանութիւն մի անիր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896