A A A A A

Mysteries: [Dragons]


Եզեկիել 29:3
Խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր, ով մեծ վիշապ որ պառկում ես գետերումդ, որ ասում ես. Իմ գետը իմն է, եւ ես եմ շինել ինձ համար։

Եզեկիել 32:2
Մարդի որդի, ողբ բարձրացրու Եգիպտոսի Փարաւօն թագաւորի վերայ եւ ասիր նորան. Ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում. Եւ դու մի վիշապի նման էիր ջրերումը. դու վեր էիր բղխում քո գետերովը, եւ պղտորեցնում էիր ջուրը ոտներովդ, եւ կոխ էիր տալիս նորանց գետերը։

Եսայիա 27:1
Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։

Եսայիա 51:9
Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր։

Աշխատանք 7:12
Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։

Աշխատանք 41:18-21
[18] Նորա փռշտալը փայլում է լոյսի պէս, նորա աչքերը արշալոյսի արտեւանանց նման են։[19] Նորա երախիցը ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր են թռչոտում։[20] Քթածակերիցը ծուխ է դուրս գալիս, ինչպէս եռացող սան եւ կաթսայ,[21] Նորա շունչը կայծերն է վառում, եւ բոց է քլքլում նորա բերանիցը։

Սաղմոսներ 18:8
Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. կայծակներ փայլատակեցին նորանից։

Սաղմոսներ 44:19
Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։

Սաղմոսներ 74:13
Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։

Հայտնություն 1:7
Ահա նա գալիս է ամպերով. եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։

Հայտնություն 11:7
Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։

Օրենք 32:33
Նորանց գինին վիշապների թոյն է Եւ իժերին սատակող մահադեղն է։

Հայտնություն 13:8
Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։

Հայտնություն 16:13
Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։

Ելից 7:10-12
[10] Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։[11] Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։[12] Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։

Աշխատանք 40:15-20
[15] Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.[16] Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։[17] Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։[18] Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։[19] Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կմօտեցնէ նորան իր սուրը։[20] Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.

Հայտնություն 12:1-17
[1] Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. մի կին՝ արեգակն իր վերայ առած. եւ լուսինը նորա ոտների տակ. եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։[2] Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։[3] Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ.[4] Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։[5] Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ։[6] Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր։[7] Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը.[8] Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։[9] Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։[10] Եւ մեծ ձայն լսեցի որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր.[11] Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ։[12] Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։[13] Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից որ արու զաւակը ծնեց։[14] Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը։[15] Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ։[16] Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ որ վիշապն իր բերանիցը թափեց։[17] Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին։

Հայտնություն 13:1-18
[1] Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։[2] Եւ այն գազանը որ տեսայ ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն։[3] Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը։[4] Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. Ո՞վ է այս գազանի նման. կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել։[5] Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։[6] Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին։[7] Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ.[8] Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակողները, որոնց անունները գրուած չեն Գառի կեանքի գրքի մէջ որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է։[9] Եթէ մէկն ականջ ունի թող լսէ։[10] Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը։[11] Եւ ես տեսայ մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջիւր ունէր գառի նման. բայց խօսում էր վիշապի նման։[12] Եւ այն առաջի գազանի բոլոր իշխանութիւնը բանեցնում էր նորա առաջին. եւ այնպէս էր անում, որ երկիրը եւ նորա վերայ բնակողները երկրպագեն այն առաջի գազանին որի մահի վէրքը ողջացել էր։[13] Եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վերայ մարդկանց առաջին։[14] Եւ մոլորեցնում է երկրի վերայ բնակողներին այն նշաններովը որ տրուած էին նորա ձեռքը, որ գործէ գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին որ պատկեր շինեն այն գազանին որ սուրի վէրքն ունէր եւ ապրեց։[15] Եւ տրուեցաւ նորան, որ հոգի տայ գազանի պատկերին, որ պատկերը խօսի էլ. եւ անէ էլ՝ որ նորանք, որ չ’երկրպագեն գազանի պատկերին, սպանուին։[16] Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։[17] Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։[18] Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։

Հայտնություն 20:1-15
[1] Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։[2] Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։[3] Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։[4] Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.[5] Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։[6] Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։[7] Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։[8] Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։[9] Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։[10] Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։[11] Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։[12] Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։[13] Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։[14] Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։[15] Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896