A A A A A

Mysteries: [Destiny]


Ժողովողներ 6:10
Ինչ որ եղել է, նորա անունը արդէն գրուած է, եւ յայտնի է, որ մարդ է. Եւ որ նա չէ կարող վիճել իրանից Զօրաւորի հետ։

Խաբակուք 2:3
Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ։

Եսայիա 46:10
Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.

Եսայիա 55:11
Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։

Երեմիա 1:5
Քեզ որովայնում չ'ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ'եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։

Երեմիա 17:10
Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։

Ջոն 16:33
Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։

Թվերը 23:19
Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ, Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ. Մի՞թէ կասէ, եւ չի՞ անիլ Կամ կխօսէ, եւ չի՞կանգնեցնիլ։

Առակներ 16:3
Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կհաստատուին քո խորհուրդները։

Առակներ 19:20-24
[20] Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։[21] Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնայ հաստատ։[22] Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։[23] Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կպառկէ առանց չարիքի հանդիպելու։[24] Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։

Սաղմոսներ 37:37
Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։

Սաղմոսներ 138:8
Տէրը կկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։

Հայտնություն 20:12
Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։

հռոմեական 12:2
Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։

հռոմեական 8:28-29
[28] Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։[29] Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահամանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։

Եփեսացիներ 2:8-9
[8] Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.[9] Ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենայ։

1 Պետրոս 2:8-9
[8] Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։[9] Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.

1 Կորնթացիներ 2:7-9
[7] ጊዶ ኣቲን ኑ ሃሳዪዛይ ካሴ ቆቴቲ ዲዛ ፆሳ ፁራ ኤራቴꬃ፤ ሄ ኤራቴꬃይ ፆሲ ዳሮ ዎዴፔ ካሴ ኑና ቦንቾስ ካሴቲዲ ዉርሲ ዎꬂዳይሳ።[8] ሃ ኣላሜዛ ሃሪዛይታፔ ኦኒካ ሃ ኤራቴꬃ ኤሪቤና፤ ኤሪዳኮ ኢስቲ ቦንቾ ጎዳ ካቄቴና።[9] ጊዶ ኣቲን ጌሻ ማፃፋን “ኣሳ ኣይፌይ ቤዮንታዝ፥ ኣሳ ሃይꬂ ሲዮንታዝ፥ ኣሳ ዎዝናይካ ቆፖንታዝ ፆሲ ባ ዶሲዛይታስ ጊጊሲዴስ” ጌስ።

Amharic Bible (Gamo) 2011
© 2011, Wycliffe Bible Translators, Inc. All rights reserved