A A A A A

Mysteries: [Aliens]


Կողոսացիներ 1:16
Վասնզի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չերեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութինները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։

Օրենք 4:19
Եւ մի գուցէ աչքերդ դէպի երկինքը բարձրացնես, եւ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդը եւ խաբուես, եւ նորանց երկրպագութիւն անես, եւ նորանց պաշտես, որոնք քո Եհովայ Աստուածը բոլոր երկնքի տակումը եղող ազգերի համար նշանակեց։

Օրենք 17:3
Եւ երթայ պաշտէ ուրիշ աստուածներ, եւ երկրպագէ նորանց՝ այսինքն արեգակին կամ լուսնին եւ կամ երկնքի որ եւ իցէ զօրքին, որ ես չեմ հրամայած.

Եփեսացիներ 2:19
Ուրեմն այսուհետեւ այլեւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,

Եփեսացիներ 6:12
Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

Ելից 12:49
Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար մէկ օրէնք լինի։

Ելից 22:21
Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։

Ելից 23:9
Եւ օտարականին մի նեղիր. դուք էլ գիտէք օտարականի սիրտը. որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։

Եզեկիել 1:4-7
[4] Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։[5] Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։[6] Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։[7] Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։

Ծննդոց 1:26
Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։

Ծննդոց 2:1
Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը,

Եբրայեցիներ 11:13
Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։

Եբրայեցիներ 13:2
Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։

Եսայիա 13:5
որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։

Եսայիա 45:12
Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։

Եսայիա 60:8
Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։

Լեւիտիկոս 24:22
Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

Նեեմիա 9:6
Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։

Սաղմոսներ 97:6
Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։

1 Պետրոս 2:11
Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։

Գործեր 19:35
Բայց ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց յետոյ ասեց. Ո՛վ Եփեսացի մարդիկ, ո՞վ է այն մարդը՝ որ չ’գիտէ թէ Եփեսացիների քաղաքը մեծ Արտեմիս աստուածուհու եւ Դիոսից ընկած կուռքի տաճարի պաշտօնեան է.

Հայտնություն 12:12
Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, [եւ նորանցում բնակողներին] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի։

Հայտնություն 13:1
Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։

Ամոս 9:2-3
[2] Եթէ նորանք ծակեն՝ դժոխքն անցնեն, այնտեղից էլ իմ ձեռքը նորանց պիտի առնէ. եթէ երկինքն էլ ելնեն, այնտեղից էլ պիտի իջեցնեմ նորանց։[3] Եւ եթէ Կարմեղոսի գլխին թաքչուին, այնտեղից պիտի փնտռեմ եւ առնեմ նորանց, եւ եթէ իմ աչքի առաջին ծովի խորքումը ծածկուին, այնտեղից էլ օձին պիտի հրամայեմ, եւ նա պիտի կծէ նորանց։

Լեւիտիկոս 19:33-34
[33] Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չնեղէք նորան։[34] Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

Հայտնություն 9:7-11
[7] Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման.[8] Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։[9] Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի որ վազում են պատերազմ։[10] Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։[11] Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. եւ նորա անունը Եբրայեցերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։

Ծննդոց 6:1-22
[1] Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց.[2] Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում։[3] Եւ Եհովան ասաց. Իմ հոգին մարդի վերայ միշտ չմնայ, այն պատճառով որ նա մարմին է. Այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին։[4] Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. Եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. Սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին։[5] Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.[6] Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց։[7] Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։[8] Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։[9] Այս է Նոյի ծնունդքը։ Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ։[10] Եւ Նոյը երեք որդի ծնեց՝ Սէմը, Քամը եւ Յաբէթը։[11] Եւ երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ։[12] Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։[13] Եւ Աստուած ասեց Նոյին. Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։[14] Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, եւ տապանը խորշերով շինիր, եւ նորան ծեփիր կուպրով ներսիցը եւ դրսիցը։[15] Եւ այսպէս պիտի շինես նորան. Տապանի երկայնութիւնը երեք հարիւր կանգուն, լայնութիւնը յիսուն կանգուն եւ բարձրութիւնը երեսուն կանգուն։[16] Տապանին լուսամուտ շինես, եւ մինչեւ մի կանգուն կատարես նորան վերեւիցը. Եւ տապանի դուռը կողմիցը դնես. Ներքնատնով, միջնատնով եւ վերնատնով շինես նորան։[17] Եւ ես ահա երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ, եւ երկրի վերայ ինչ որ կայ պիտի սատկի։[18] Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, եւ տապանը կմտնես դու եւ քո որդիքը, եւ կինդ եւ որդկանցդ կանայքը քեզ հետ։[19] Եւ ամեն անասուններիցը եւ ամեն մարմնից երկու երկու հատ՝ ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու եւ էգ լինին։[20] Թռչուններիցն իրանց տեսակի պէս, եւ անասուններիցն իրանց տեսակի պէս, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պէս, երկու երկու հատ ամենիցը քեզ մօտ գան, որ ապրին։[21] Եւ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից որ ուտվում են, եւ քեզ մօտ հաւաքիր որ քեզ ու նորանց համար ուտելիք լինին։[22] Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ։

Եզեկիել 1:1-28
[1] Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի Քոբար գետի մօտ, երկինքը բացուեցաւ, եւ ես տեսայ Աստուծոյ տեսիլքները։[2] Ամսի հինգին այսինքն Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին,[3] Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանային Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։[4] Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։[5] Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։[6] Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։[7] Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։[8] Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։[9] Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։[10] Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։[11] Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։[12] Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։[13] Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։[14] Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։[15] Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։[16] Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկե քարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։[17] Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։[18] Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։[19] Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանց կշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։[20] Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։[21] Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։[22] Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։[23] Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։[24] Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։[25] Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)[26] Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։[27] Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։[28] Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896