A A A A A

Math Signs: [Number 10]


1 Թագավորներ 7:23
Նոյնպէս շինեց ձուլածոյ ծովը՝ տասը կանգուն այս շրթունքից մինչեւ միւս շրթունքը՝ բոլորաձեւ շուրջանակի. Եւ հինգ կանգուն բարձրոթիւնը, եւ մի երեսուն կանգունանոց դերձան նորան շրջապատում էր շուրջանակի։

Թվերը 11:11
Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ի՞նչու քո ծառային չարչարեցիր, եւ ի՞նչու քո առաջին շնորհք չգտայ, որ այս բոլոր ժողովրդի բեռն իմ վերայ դրիր։

Օրենք 1:11
(Ձեր հայրերի Եհովայ Աստուածը աւելացնէ ձեզ վերայ հազարապատիկ, եւ ձեզ օրհնէ ինչպէս որ ձեզ ասել է։)

Լեւիտիկոս 20:13
Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

1 Կորնթացիներ 6:9-11
[9] Կամ թէ չգիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,[10] Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։[11] Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։

1 Կորնթացիներ 10:13
Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել։

հռոմեական 1:20
Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։

Փիլիպեցիները 4:19
Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։

Սաղմոսներ 55:22
Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։

2 Տիմոթ 3:16
Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.

Ղուկասը 23:34
Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում. եւ նորա հանդերձները բաժանելիս, վիճակ գցեցին։

Ծննդոց 1:31
Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ վեցերորդ օրը։

Սաղմոսներ 104:9
Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։

Ծննդոց 6:12
Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։

Ծննդոց 7:20
Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։

Ծննդոց 8:5-9
[5] Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։[6] Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ,[7] Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։[8] Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։[9] Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չգտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։

Ծննդոց 9:11
Եւ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։

Օրենք 11:11
Այլ այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում.

Ղուկասը 11:11
Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։

Թվերը 1:11
Բենիամինից՝ Գեդէոնի որդի Աբիդանը.

Հեսու 1:11
Բանակի միջովն անցկացէք, եւ պատուիրեցէք ժողովրդին ասելով. Ձեզ համար պաշար պատրաստեցէք. որովհետեւ երեք օրից յետոյ դուք այս Յորդանանովը կ'անցնէք, որ գնաք ժառանգէք այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը ձեզ տալիս է իբրեւ ժառանգութիւն:{nl}

1 Կորնթացիներ 6:9
Կամ թէ չգիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,

Ջոն 1:8
Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։

Թվերը 10:29
Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ Ձեզ եմ տալու այն. Մեզ հետ եկ եւ բարիք կանենք քեզ. Որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896