A A A A A

Life: [Beauty]


1 Պետրոս 3:3-4
[3] Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը.[4] Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. Որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։

2 Կորնթացիներ 4:16
Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։

Եփեսացիներ 2:10
Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։

Ծննդոց 1:27
Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։

Եսայիա 40:8
Խոտը կչորանայ, ծաղիկը կթառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կմնայ յաւիտեան։

Փիլիպեցիները 4:8
Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։

Սաղմոսներ 139:14
Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։

հռոմեական 8:6
Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։

Սողոմոնի երգը 4:7
Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. եւ քեզ վերայ չկայ մի արատ։

Մատթեոս 6:28-29
[28] Եւ հագուստի համար ի՞նչ էք հոգս անում. մտիկ արէք դաշտի շուշաններին, թէ ինչպէս են մեծանում. ոչ ջանք են անում՝ եւ ոչ մանում։[29] Բայց ասում եմ ձեզ, թէ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չհագաւ։

1 Տիմոթ 2:9-10
[9] Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով.[10] Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։

1 Սամուել 16:7
Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։

Ժողովողներ 3:11
Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։

Գաղատացիներ 3:26-27
[26] Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը։[27] Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք։

Առակներ 3:15-18
[15] Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն։[16] Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։[17] Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։[18] Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ։

Եզեկիել 28:17-18
[17] Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։[18] Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։

Ջեյմս 1:23
Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ.

Մատթեոս 23:28
Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։

Առակներ 31:30
Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կգովուի։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896