A A A A A

Good Character: [Caring]


1 Տիմոթ 5:4
Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։

1 Տիմոթ 3:15
Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։

Ջոն 8:32
Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։

Հայտնություն 17:5
Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։

Ջեյմս 1:27
Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել։

Ջոն 6:54
Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արիւնը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը։

նշագծել 6:3
Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։

Ջոն 14:6
Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

Ծննդոց 1:1-7
[1] Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։[2] Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։[3] Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ։[4] Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է։ Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը։[5] Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր. եւ իրիկուն առաւօտ եղաւ՝ առաջին օրը։[6] Եւ Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանէ։[7] Եւ Աստուած շինեց հաստատութիւնը, եւ բաժանեց հաստատութեան տակի ջրերը հաստատութեան վերայ եղող ջրերիցը։ Եւ այնպէս եղաւ։

1 Տիմոթ 5:8
Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։

Գաղատացիներ 1:19
Եւ առաքեալներից մի ուրիշին չտեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։

Մալաչի 1:11
Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։

Ծննդոց 2:7
Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։

Ջոն 3:3-5
[3] Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։[4] Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ինչպէ՞ս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։[5] Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։

Եբրայեցիներ 12:14
Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.

Հայտնություն 17:18
Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։

Մատթեոս 16:18
Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

Ծննդոց 1:1
Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։

Ելից 15:3
Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։

Հայտնություն 17:9
Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. եւ եօթը թագաւորներ են.

Փիլիպեցիները 4:6-7
[6] Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։[7] Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

Գաղատացիներ 4:19
Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։

1 Պետրոս 3:15
Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։

Հայտնություն 17:1
Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է,

Մատթեոս 18:15-18
[15] Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։[16] Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։[17] Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։[18] Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։

Եփեսացիներ 1:22-23
[22] Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ,[23] Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է։

Եփեսացիներ 5:23
Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։

Գործեր 4:32
Եւ հաւատացեալների բազմութեան սիրտը եւ հոգին մէկ էր. Եւ ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. Այլ նորանց համար ամեն բաները հասարակաց էին։

1 Կորնթացիներ 1:10
Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։

Ջոն 12:48
Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կդատէ նորան յետին օրը։

Ջոն 14:28
Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ՝ Գնում եմ, եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կլինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։

Եբրայեցիներ 1:14
Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

Մատթեոս 18:10
Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

Եփեսացիներ 6:12
Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

Ջոն 3:16
Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

Ջոն 17:17
Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։

Հայտնություն 2:9
Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։

Սաղմոսներ 68:5
Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։

Սաղմոսներ 146:9
Տէրը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։

Գաղատացիներ 2:10
Բայց միայն որ աղքատները յիշենք. որ ես էլ ջանք արի նոյնն անելու։

հռոմեական 3:23
Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896