A A A A A

God: [Curse]


Լեւիտիկոս 20:9
Ով որ իր հօրը կամ իր մօրն անիծէ, անպատճառ պիտի մեռցնուի. Նա իր հօրը կամ իր մօրը անիծել է, նորա արիւնը իր վերայ լինի։

Օրենք 28:15
Բայց եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չլսես, եւ չպահես եւ չանես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, այն ժամանակ այս ամեն անէծքները քեզ վերայ կգան եւ քեզ կհասնեն։

Ելից 21:17
Եւ իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։

Երեմիա 15:10
Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։

Գաղատացիներ 3:13
Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)

Ելից 34:7
Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։

Ղուկասը 6:28
Օրհնեցէք ձեզ անիծողներին, աղօթք արէք ձեզ նեղացնողների վերայ։

Թվերը 14:18
Եհովան երկայնամիտ է, եւ առատ ողորմութիւնով, անօրէնութիւնը եւ յանցանքը ներող. Բայց յանցաւորին ամենեւին անպատիժ չի թողիլ, հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը հատուցանելով։

Ծննդոց 3:17
Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։

Առակներ 26:2
Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։

Օրենք 5:9
Երկրպագութիւն չանես նորանց, եւ նորանց չպաշտես. որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.

Գաղատացիներ 5:1
Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։

Ելից 20:5
Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։

2 Կորնթացիներ 5:17
Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։

1 Հովհաննես 4:4
Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։

2 Սամուել 16:5-8
[5] Եւ Դաւիթ թագաւորն եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից մի մարդ դուրս եկաւ՝ Սաւուղի ազգականներից՝ անունը Սեմէի՝ Գորայի որդին. Դուրս գալով անիծում էր։[6] Եւ քարեր էր գցում Դաւիթին եւ Դաւիթ թագաւորի բոլոր ծառաներին, եւ բոլոր ժողովուրդն ու բոլոր զօրաւորները նորա աջ եւ նորա ձախ կողմին էին։[7] Եւ Սեմէին այսպէս էր ասում իր անէծքումը. Դուրս եկ, դուրս եկ, ով արիւնահեղ մարդ, ով անօրէն մարդ։[8] Տէրը քեզ վերայ դարձրեց Սաւուղի տան բոլոր արիւնները, որի փոխարէն դու թագաւոր եղար. Եւ Տէրը թագաւորութիւնը տուաւ քո որդի Աբիսողոմի ձեռքը. Եւ ահա դու քո չարիքի մէջ ես. Որովհետեւ դու մի արիւնահեղ մարդ ես։

Օրենք 21:23
Նորա մարմինը ծառի վերայ գիշերը չմնայ, այլ նոյն օրը անպատճառ թաղես նորան. որովհետեւ կախուածը Աստուծոյ անիծածն է. Եւ չպղծես այն քո երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգելու համար։

Ելից 20:5-6
[5] Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։[6] Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։

1 Սամուել 17:43
Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Մի՞թէ ես շուն եմ՝ որ ինձ վերայ ցուպով ես գալիս, եւ Փղշտացին նզովեց Դաւիթին իր աստուածներովը։

Եզեկիել 18:20
Այն անձը որ մեղանչում է, նա պիտի մեռնէ. որդին պիտի չկրէ հօր անօրէնութիւնը. Եւ հայրը պիտի չկրէ որդիի անօրէնութիւնը. արդարի արդարութիւնը իր վերայ պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերայ պիտի լինի։

Երեմիա 31:29-30
[29] Այն օրերը այլ եւս չեն ասիլ՝ Հայրերը ազոխ են կերել եւ որդկանց ատամները առել է։[30] Այլ ամեն մարդ իր անօրէնութեան համար պիտի մեռնէ, ամեն մարդ որ ազոխն ուտէ նորա ատամները պիտի առնէ։

Ելից 20:6
Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։

Օրենք 18:10-12
[10] Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,[11] Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.[12] Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։

հռոմեական 8:37-39
[37] Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,[38] Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,[39] Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

1 Պետրոս 5:8-9
[8] Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։[9] Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։

Ծննդոց 3:17-19
[17] Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։[18] Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։[19] Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։

Ծննդոց 4:10-12
[10] Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։[11] Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։[12] Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս։

Ծննդոց 9:18-27
[18] Եւ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմ, Քամ եւ Յաբէթ, եւ Քամը Քանանի հայրն է։[19] Այս երեքը Նոյի որդիքն են. Եւ սորանցից տարածուեցաւ բոլոր երկիրը։[20] Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։[21] Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։[22] Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։[23] Եւ Սէմը եւ Յաբէթը հանդերձն առին եւ իրանց երկուսի ուսերի վերայ դրին ու ետ ետ գնացին իրանց հօր մերկութիւնը ծածկեցին. Եւ իրանց երեսները դէպի ետ էր եւ իրանց հօր մերկութիւնը չտեսան։[24] Եւ Նոյն իր գինուցն արթնացաւ եւ իմացաւ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր։[25] Եւ ասեց. Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։[26] Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի։[27] Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան։

1 Թագավորներ 2:32-46
[32] Եւ Տէրը նորա արիւնը նորա գլխին դարձնէ, որ իրանից արդար եւ լաւ մարդկանց զարկեց ու սպանեց սրով առանց իմ հօր գիտութեան՝ այսինքն Իսրայէլի զօրագլուխ Ներեան Աբեններին եւ Յուդայի զօրագլուխ Յեթերեան Ամեսայիին։[33] Եւ նորանց արիւնը դառնայ Յովաբի գլխին եւ նորա սերունդի գլխին յաւիտեան. Իսկ Դաւիթին ու նորա սերունդին եւ նորա տանն ու աթոռին խաղաղութիւն լինի Տէրիցը յաւիտեան։[34] Եւ Յովիադայի որդի Բանեան վեր գնաց ու զարկեց նորան սպանեց, եւ նա թաղուեցաւ իր տանը՝ անապատումը։[35] Եւ Յովիադայի որդի Բանեային նորա տեղը զօրքի վերայ կարգեց, եւ թագաւորը Սադովկ քահանային Աբիաթարի տեղը դրաւ։[36] Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Քեզ համար Երուսաղէմումը մի տուն շինիր եւ այնտեղ բնակուիր. Եւ այնտեղից դուրս չգաս այս կամ այն կողմ։[37] Եւ այն օրը որ դուրս եկար եւ Կեդրոն հեղեղատովն անցար, հաստատ իմանաս, որ անպատճառ պիտի մեռնես, քո արիւնը քո գլուխը լինի։[38] Եւ Սէմէին ասեց թագաւորին. Այդ խօսքը բարի է. Ինչպէս որ ասեց իմ տէր թագաւորը, այնպէս պիտի անէ ծառադ. Եւ Սեմէին շատ ժամանակ բնակուեց Երուսաղէմում։[39] Եւ եղաւ որ երեք տարիից յետոյ Սեմէիի երկու ծառաները փախան Գէթի թագաւոր Մաաքայի որդի Անքուսի մօտ. Եւ Սեմէիին իմացրին թէ Ահա քո ծառաները Գէթումն են։[40] Եւ Սեմէին վեր կացաւ եւ համետեց իր էշը եւ գնաց Գէթ՝ Անքուսի մօտ իր ծառաները որոնելու. Եւ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերաւ Գէթիցը։[41] Եւ Սողոմոնին իմացրին թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գէթ եւ ետ դառել։[42] Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Չէ՞ որ քեզ երդում տուի Տէրով եւ վկայեցի քեզ ասելով թէ Այն օրը որ դուրս եկար եւ այս կամ այն կողմը գնացիր, իմանաս որ անպատճառ պիտի մեռնես. Եւ դու ինձ ասեցիր Այդ խօսքը բարի է որ լսեցի։[43] Ապա ի՞նչու համար չպահեցիր Տիրոջ երդումը եւ այն պատուէրը, որ ես քեզ պատուիրեցի։[44] Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Հիմա գիտենաս, որ քո սրտի իմացած բոլոր չարութիւնը, որ իմ հօր Դաւիթին արել ես, Տէրը քո չարութիւնը քո գլխին է դարձնում։[45] Եւ օրհնեալ է Սողոմոն թագաւորը, եւ Դաւիթի աթոռը հաստատ է Տիրոջ առաջին յաւիտեան։[46] Եւ թագաւորը հրամայեց Յովիադայի որդի Բանեային, եւ նա գնաց ու զարկեց նորան, եւ նա մեռաւ. Եւ թագաւորութիւնը հաստատուեցաւ Սողոմոնի ձեռքումը։

Աշխատանք 2:9
Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։

Աշխատանք 19:17
Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը:{nl}

Աշխատանք 1:10
Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։

Եփեսացիներ 6:10-17
[10] Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։[11] Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։[12] Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։[13] Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.[14] Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,[15] Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։[16] Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։[17] Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։

Մատթեոս 5:22
Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կլինի դատաստանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կլինի ատեանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։

հռոմեական 3:23
Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.

հռոմեական 6:23
Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

Ծննդոց 9:25
Եւ ասեց. Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։

Սաղմոսներ 104:9
Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։

Ծննդոց 6:12
Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։

Ծննդոց 7:20
Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։

Ծննդոց 8:5-9
[5] Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։[6] Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ,[7] Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։[8] Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։[9] Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չգտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։

Ծննդոց 9:11
Եւ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։

հռոմեական 12:14
Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896