A A A A A

God: [Commandments]


նշագծել 10:19
Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։

Ղուկասը 18:20
Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։

Մատթեոս 22:34-40
[34] Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հաւաքուեցան մէկտեղ։[35] Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց.[36] Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը.[37] Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։[38] Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։[39] Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։[40] Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։

հռոմեական 13:9
Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։

Մատթեոս 19:16-19
[16] Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։[17] Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։[18] Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,[19] Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրի՜ր քո ընկերին քո անձի պէս։

Մատթեոս 22:36-40
[36] Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը.[37] Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։[38] Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։[39] Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։[40] Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։

Մատթեոս 10:17-22
[17] Եւ զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կմատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կծեծեն ձեզ,[18] Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կտարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։[19] Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ինչպէ՞ս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կտրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։[20] Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։[21] Եւ եղբայր եղբօրը մահի կմատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կկենան իրանց ծնողների վերայ, եւ կսպաննեն նորանց։[22] Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի։

հռոմեական 13:8-14
[8] Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։[9] Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։[10] Սէրն իր ընկերին չար չի անիլ. ուրեմն օրէնքի լրումը սէրն է։[11] Եւ այս արէք իմանալով ժամանակը. որ ժամ է արդէն քնիցն զարթնել. որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։[12] Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։[13] Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։[14] Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։

նշագծել 12:28-34
[28] Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։[29] Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։[30] Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։[31] Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։[32] Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։[33] Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։[34] Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։

Ելից 34:28
Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չկերաւ՝ եւ ջուր չխմեց. եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։

Օրենք 4:13
Եւ իմացրեց ձեզ իր ուխտը որ պատուիրեց ձեզ անել տասը պատուիրանքները. եւ նորանց գրեց երկու հատ քարի տախտակների վերայ։

Օրենք 10:4
Եւ այն տախտակների վերայ առաջին գրուածքի պէս գրեց այն տասը խօսքերը, որոնք Եհովան ձեզ հետ խօսեց սարի վերայ կրակի միջիցը ժողովքի օրը, եւ Եհովան նորանց ինձ տուաւ։

Օրենք 5:7-22
[7] Ուրիշ Աստուածներ չունենաս իմ առաջին։[8] Քեզ համար կուռք չշինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ.[9] Երկրպագութիւն չանես նորանց, եւ նորանց չպաշտես. որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.[10] Եւ ողորմութիւն կանեմ նորանց մինչեւ հազար ազգը՝ որ սիրում են ինձ եւ պահում են իմ պատուիրանքները։[11] Քո Եհովայ Աստուծոյ անունը զուր տեղը չյիշես, որովհետեւ Եհովան անպատիժ չի թողիլ իր անունը զուր տեղը յիշողին։[12] Զգուշացիր հանգստութեան օրը սուրբ պահել, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց։[13] Վեց օր աշխատես եւ բոլոր գործքդ անես.[14] Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։[15] Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից. նորա համար քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։[16] Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։[17] Մի սպանիր։[18] Եւ մի շնանար։[19] Եւ մի գողանար։[20] Եւ քո դրացիի դէմ սուտ մի վկայիր։[21] Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։[22] Եհովան այս խօսքերը խօսեց այն սարի վերայ, կրակի, ամպի եւ մառախուղի միջիցը բարձր ձայնով ձեր բոլոր ժողովքի հետ, եւ ոչինչ չաւելացրեց. եւ երկու հատ քարի տախտակների վերայ գրեց նորանք, եւ ինձ տուաւ։

Օրենք 6:21
Այն ժամանակ քո որդիին ասես. Մենք Եգիպտոսումը Փարաւօնին ծառայ էինք, եւ Եհովան մեզ զօրաւոր ձեռքով հանեց.

Օրենք 10:1-5
[1] Այն ժամանակ Եհովան ինձ ասեց. Կոփիր քեզ համար առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ, եւ վեր ելիր սարը ինձ մօտ, եւ քեզ համար մէկ փայտէ տապանակ շինիր.[2] Եւ ես տախտակների վերայ գրեմ այն խօսքերը, որ առաջին տախտակներիդ վերայ էին, որոնք դու կոտրատեցիր, եւ նորանց դնես տապանակի մէջը։[3] Եւ ես սատիմի փայտից մի տապանակ շինեցի, եւ առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ կոփեցի, եւ վեր ելայ սարը այն երկու տախտակները ձեռքիս։[4] Եւ այն տախտակների վերայ առաջին գրուածքի պէս գրեց այն տասը խօսքերը, որոնք Եհովան ձեզ հետ խօսեց սարի վերայ կրակի միջիցը ժողովքի օրը, եւ Եհովան նորանց ինձ տուաւ։[5] Եւ դառնալով սարիցը իջայ, եւ տախտակները դրի այն տապանակի մէջ, որ շինել էի, եւ այնտեղ էին ինչպէս որ Եհովան ինձ պատուիրել էր։

Ելից 20:1-17
[1] Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.[2] Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։[3] Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։[4] Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.[5] Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։[6] Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։[7] Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։[8] Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։[9] Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.[10] Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։[11] Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։[12] Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։[13] Սպանութիւն մի անիր։[14] Շնութիւն մի անիր։[15] Գողութիւն մի անիր։[16] Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։[17] Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

Ելից 24:12
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կտամ որ նորանց սովորեցնես։

Ելից 34:10-29
[10] Եւ Եհովան ասեց. Ահա ես ուխտ եմ դնում. քո բոլոր ժողովրդի առաջին այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ բոլոր երկրի վերայ եւ բոլոր ազգերի մէջ չեն եղած. եւ բոլոր ժողովուրդը՝ որի մէջ դու կաս, պիտի տեսնեն Եհովայի գործը. որովհետեւ հիանալի է այն բանը՝ որ քեզանով պիտի անեմ։[11] Միտքդ պահիր ինչ որ ես քեզ պատուիրում եմ այսօր. ահա պիտի քշեմ քո առջեւից Ամօրհացին՝ Քանանացին՝ եւ Քետացին եւ Փերեզացին՝ եւ Խեւացին եւ Յեբուսացին։[12] Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չդառնայ.[13] Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։[14] Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չանես. նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։[15] Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես.[16] Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։[17] Ձուլածոյ աստուածներ չշինես քեզ համար։[18] Բաղարջակերաց տօնը պահես. եօթը օր բաղարջ ուտես ինչպէս որ պատուիրել եմ քեզ Աբիբ ամսուայ որոշ ժամանակին, որովհետեւ Աբիբ ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար։[19] Ամեն մօր արգանդը բացողը իմն է. եւ քո անասունների մէջ ամեն արու առաջինեկն էլ թէ արջառ լինի եւ թէ ոչխար, իմն է։[20] Բայց էշի առաջինեկը գառնով փրկես. Եւ եթէ չփրկես, այն ժամանակ նորա վիզը կոտրես։ Քո որդկանց ամեն առաջինեկը փրկես. Եւ իմ առաջին ձեռնունայն չերեւան։[21] Վեց օր պիտի գործես, եւ եօթներորդ օրը հանգստանաս. վարուցանքին եւ հունձքին հանգստանաս։[22] Եւ շաբաթների՝ այսինքն ցորենի հունձքի երախայրիների տօնը. եւ տարուայ վերջը՝ արմտիքները ժողովելու տօնը կատարես։[23] Տարին երեք անգամ քո ամեն արու զաւակը Իսրայէլի Աստուած՝ Տէր Եհովայի առաջին երեւայ։[24] Որովհետեւ քո առջեւից ազգերը պիտի քշեմ, եւ քո սահմանները պիտի ընդարձակեմ. չ ոք քո երկրին պիտի չցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ։[25] Իմ զոհի արիւնը խմորեալ հացի վերայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։[26] Քո երկրի երախայրիների առաջինները քո Եհովայ Աստուծոյ տունը բերես։ Ուլն իր մօր կաթի մէջ չեփես։[27] Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար. որովհետեւ այս խօսքերի համեմատ ուխտ դրի քեզ հետ եւ Իսրայէլի հետ։[28] Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չկերաւ՝ եւ ջուր չխմեց. եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։[29] Եւ եղաւ երբոր Մովսէսը Սինայ սարիցն իջնում էր, վկայութեան երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին սարիցն իջնելիս. եւ Մովսէսը չգիտէր թէ իր երեսի մորթը լուսափայլում էր Եհովան իր հետ խօսելիս։

Օրենք 6:4-9
[4] Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։[5] Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։[6] Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։[7] Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.[8] Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։[9] Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։

Ելից 20:2-17
[2] Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։[3] Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։[4] Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.[5] Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ։[6] Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։[7] Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։[8] Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։[9] Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.[10] Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։[11] Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։[12] Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։[13] Սպանութիւն մի անիր։[14] Շնութիւն մի անիր։[15] Գողութիւն մի անիր։[16] Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։[17] Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։

Ելից 31:18
Եւ երբոր Սինա սարի վերայ Մովսէսի հետ խօսելը վերջացրեց, վկայութեան երկու տախտակները տուաւ նորան՝ քարի տախտակներ Աստուծոյ մատովը գրուած։

Ջոն 14:15
Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։

Մատթեոս 19:18
Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,

Ջոն 15:10
Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կկենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։

Մատթեոս 5:17
Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. ես չեկայ քանդելու, այլ կատարելու։

Ելից 32:15
Եւ Մովսէսը դարձաւ եւ սարիցն իջաւ, եւ վկայութեան երկու տախտակները ձեռքին էին. տախտակներն երկու կողմերիցը գրուած էին. այս կողմից եւ այն կողմից գրուած էին նորանք։

Ջոն 15:12-17
[12] Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։[13] Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։[14] Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։[15] Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չգիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։[16] Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերէք. եւ ձեր պտուղը մնայ. որպէսզի ինչ որ իմ Հօրիցը խնդրէք իմ անունովը, տայ ձեզ։[17] Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։

Ելից 32:16
Եւ տախտակներն Աստուծոյ գործք էին, եւ գրուածքն Աստուծոյ գրուածք էր տախտակների վերայ փորագրուած։

Ելից 34:27
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար. որովհետեւ այս խօսքերի համեմատ ուխտ դրի քեզ հետ եւ Իսրայէլի հետ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896