A A A A A

God: [Blessing]


Ղուկասը 6:38
Տուէք եւ կ’տրուի ձեզ. լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։

Մատթեոս 5:4
Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին։

Փիլիպեցիները 4:19
Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։

Սաղմոսներ 67:7
Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։

Թվերը 6:24-25
[24] Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ.[25] Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ.

Փիլիպեցիները 4:6-7
[6] Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։[7] Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

Ջեյմս 1:17
Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։

Երեմիա 17:7-8
[7] Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։[8] Նա նման կ'լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. նա իր արմատները կ'ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. այլ նորա տերեւները կանաչ կ'լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։

Եսայիա 41:10
Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։

Ջոն 1:16
Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։

Ծննդոց 22:16-17
[16] Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չխնայեցիր,[17] Քեզ օրհնելով կօրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կշատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգէ.

Ծննդոց 27:28-29
[28] Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն։[29] Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. Քո եղբօր վերայ իշխան եղիր. Եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն. քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին։

Սաղմոսներ 1:1-3
[1] Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.[2] Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։[3] Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։

Սաղմոսներ 23:1-4
[1] Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։[2] Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.[3] Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։[4] Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։

2 Սամուել 22:3-4
[3] Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։[4] Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կազատուիմ իմ թշնամիներիցը։

1 Հովհաննես 5:18
Գիտենք որ ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ գործում, բայց նա որ Աստուածանից է ծնուած, իր անձը պահում է, եւ չարը չէ մօտենում նորան։

Սաղմոսներ 138:7
Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկէ ինձ։

2 Կորնթացիներ 9:8
Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։

Փիլիպեցիները 4:7
Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896