A A A A A

Church: [Deacons]


1 Տիմոթ 3:1-13
[1] Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։[2] Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.[3] Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.[4] Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.[5] (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)[6] Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։[7] Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։[8] Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.[9] Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։[10] Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։[11] Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։[12] Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։[13] Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։

Փիլիպեցիները 1:1
Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ.

Գործեր 6:1-7
[1] Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում։[2] Եւ տասնեւերկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնը եւ ասեցին. Մեզ վայել չէ որ Աստուծոյ խօսքը թողած սեղանին ծառայենք։[3] Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք։[4] Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք։[5] Եւ այս խօսքը բոլոր բազմութեան առաջին հաւանելի երեւեցաւ. Եւ ընտրեցին Ստեփաննոսին որ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր, եւ Փիլիպպոսին եւ Պրոքորոնին եւ Նիկանովրային եւ Տիմովնային եւ Պարմենային եւ Անտիոքացի նորահաւատ Նիկողայոսին։[6] Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ։[7] Եւ Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. Եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատքին։

հռոմեական 16:1
Յանձնում եմ ձեզ մեր Փիբէ քոյրը, որ սպասաւոր է Կենքրայի եկեղեցու։

Տիտոս 1:7
Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։

Գործեր 6:3
Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք։

Ջոն 8:32
Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։

Եփեսացիներ 4:11
Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,

Գործեր 20:28
Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ։

Ջոն 6:54
Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արիւնը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը։

նշագծել 6:3
Չէ՞ որ սա է հիւսը՝ Մարիամի որդին, Յակոբի եւ Յովսէսի եւ Յուդայի եւ Սիմօնի եղբայրը, եւ չէ՞ որ դորա քոյրերը այստեղ մեզ մօտ են. Եւ նորա վերայ գայթակղում էին։

1 Կորնթացիներ 12:28
Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։

Գաղատացիներ 1:19
Եւ առաքեալներից մի ուրիշին չտեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։

Մալաչի 1:11
Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։

Եբրայեցիներ 13:17
Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. որ դա ձեզ օգուտ չէ։

Ջոն 3:3-5
[3] Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։[4] Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ինչպէ՞ս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։[5] Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։

Եբրայեցիներ 12:14
Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.

Գործեր 6:4
Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք։

1 Տիմոթ 3:1-7
[1] Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։[2] Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.[3] Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.[4] Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.[5] (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)[6] Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։[7] Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։

1 Տիմոթ 2:12
Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։

Գործեր 14:23
Եւ Պիսիդիայի մէջ ման գալով եկան Պամփիւլիա։

1 Տիմոթ 5:17
Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։

Եբրայեցիներ 13:7
Յիշեցէք ձեր առաջնորդներին որ Աստուծոյ բանը խօսեցին ձեզ. նայեցէք նորանց վարմունքի վախճանին եւ նման եղէք նորանց հաւատքին։

Տիտոս 1:8
Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.

1 Պետրոս 5:2
Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով.

Տիտոս 1:6
Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չկայ կամ անհնազանդ չեն։

1 Տիմոթ 5:22
Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. քո անձը սուրբ պահիր։

Տիտոս 1:5
Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.

Գաղատացիներ 4:19
Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896