A A A A A

Church: [Church Persecution]


Գործեր 8:1
Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից։

Մատթեոս 5:44
Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.

2 Տիմոթ 3:12
Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.

Ջոն 15:20
Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ՝ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն։

Հայտնություն 2:10
Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։

հռոմեական 8:35
Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։

Մատթեոս 5:11
Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը։

հռոմեական 12:14
Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։

Ջոն 5:16
Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։

Մատթեոս 5:10-12
[10] Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։[11] Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը։[12] Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

2 Կորնթացիներ 12:10
Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։

Գործեր 13:50
Բայց Հրէաները գրգռեցին բարեպաշտ եւ պատուաւոր կանանցը եւ քաղաքի գլխաւորներին, եւ հալածանք վերկացնելով Պօղոսի եւ Բառնաբասի վերայ՝ նորանց դուրս արին իրանց սահմաններիցը։

Գործեր 7:52
Մարգարէներից ո՞րին չ’հալածեցին ձեր հայրերը, եւ սպանեցին նորանց՝ որ առաջուց պատմեցին այն Արդարի գալստեան համար, որի դուք հիմա մատնիչներն եւ սպանողներն եղաք.

նշագծել 4:17
Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։

Գաղատացիներ 4:29
Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։

նշագծել 10:30
Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։

Մատթեոս 13:21
Բայց արմատ չունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։

Գործեր 22:4
Որ այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ. Որ մարդկանց եւ կանանց կապում էի եւ մատնում բանտերի մէջ։

Մատթեոս 5:10
Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։

Գաղատացիներ 6:12
Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չհալածուին։

Ղուկասը 21:12
Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։

նշագծել 10:29-30
[29] Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար,[30] Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։

հռոմեական 8:35-37
[35] Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։[36] Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։[37] Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,

Գործեր 11:19-21
[19] Եւ նորանք որ ցրուած էին այն նեղութիւնիցը, որ Ստեփաննոսի վերայ եղաւ, մինչեւ Փիւնիկէ եւ Կիպրոս եւ Անտիոքիա հասան. Եւ ոչ ոքի չէին խօսում Աստուծոյ խօսքը, բայց միայն Հրէաներին։[20] Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։[21] Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ դէպի Տէրը դարձան։

Գործեր 9:4-5
[4] Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։[5] Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։

Գաղատացիներ 5:11
Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, էլ ի՞նչու համար եմ հալածվում. ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։

Մատթեոս 10:23
Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կգայ։

Մատթեոս 5:12
Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

1 Տիմոթ 1:13
Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։

Մատթեոս 5:11-12
[11] Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը։[12] Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

Ղուկասը 11:49
Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։

1 Թեսաղոնիկեցիներ 3:3-4
[3] Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։[4] Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։

Եբրայեցիներ 11:36-38
[36] Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.[37] Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.[38] Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։

Ջոն 15:20-21
[20] Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ՝ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կպահեն։[21] Բայց այս ամենը կանեն ձեզ իմ անունի համար. որովհետեւ չճանաչեցին ինձ ուղարկողին։

Մատթեոս 10:21-23
[21] Եւ եղբայր եղբօրը մահի կմատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կկենան իրանց ծնողների վերայ, եւ կսպաննեն նորանց։[22] Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի։[23] Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կգայ։

Մատթեոս 24:8-10
[8] Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։[9] Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. եւ ձեզ կսպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կլինիք։[10] Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։

Ղուկասը 21:12-19
[12] Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։[13] Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։[14] Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։[15] Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։[16] Եւ կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ ձեզանից կ’սպանեն։[17] Եւ բոլորին ատելի կ’լինիք իմ անունի համար։[18] Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։[19] Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։

1 Կորնթացիներ 4:8-13
[8] Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։[9] Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։[10] Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։[11] Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։[12] Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք.[13] Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։

Եբրայեցիներ 10:32-34
[32] Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք։[33] Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք։[34] Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ եւ մնայուն ստացուածք ունիք երկնքումը։

Եբրայեցիներ 11:33-38
[33] Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.[34] Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին.[35] Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.[36] Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.[37] Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.[38] Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։

Գործեր 12:1-19
[1] Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։[2] Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։[3] Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։)[4] Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։[5] Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։[6] Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։[7] Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։[8] Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։[9] Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։[10] Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։[11] Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։[12] Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։[13] Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ.[14] Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։[15] Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։[16] Բայց Պետրոսը կանգնած ստէպ դուռը թակում էր. Երբոր բաց արին, տեսան նորան եւ զարմացան։[17] Եւ նա ձեռքով նշան արաւ նորանց որ լուռ կենան. Եւ պատմեց նորանց, թէ ինչպէս Տէրը բանտիցն իրան հանեց. Եւ ասեց. Այս բանը պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին. Եւ դուրս եկաւ գնաց ուրիշ տեղ։[18] Եւ երբոր առաւօտ եղաւ՝ մեծ խռովութիւն կար այն զինուորների մէջ, թէ Պետրոսը ի՞նչ եղաւ։[19] Բայց Հերովդէսը երբոր նորան ուզեց եւ չ’գտաւ, պահապաններին քննեց եւ հրամայեց սպանել. Եւ Հրէաստանիցն իջաւ Կեսարիա՝ եւ այնտեղ էր լինում։

Գործեր 9:1-14
[1] Բայց Սօղոսը՝ դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,[2] Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. Որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ։[3] Եւ նա գնալիս մօտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը։[4] Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։[5] Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։[6] Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ։[7] Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կ’ասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. Ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։[8] Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս։[9] Եւ երեք օր չէր տեսնում. Եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում։[10] Եւ Դամասկոսումը մի աշակերտ կար անունն Անանիա. Եւ Տէրը տեսիլքի մէջ նորան ասեց.[11] Անանիա. Եւ նա ասեց. Ահա ես, Տէր։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. Եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղօթք է անում։[12] Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ մի Անանիա անունով մարդ, որ մտաւ եւ ձեռքը դրաւ իրան վերայ, որ տեսնէ։[13] Անանիան էլ պատասխանեց. Տէր, ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը։[14] Եւ այստեղ էլ քահանայապետներիցն իշխանութիւն ունի, որ այն ամենքին կապէ, որ քո անունը կանչում են։

Գաղատացիներ 1:13
Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։

Հայտնություն 2:8-10
[8] Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։[9] Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։[10] Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։

Գործեր 26:9-11
[9] Եւ հէնց ես ինքս հարկաւոր էի համարում, որ Յիսուս Նազովրեցու անունի հակառակ շատ բաներ գործեմ.[10] Որ Երուսաղէմումն արի էլ. եւ սուրբերից շատերին ես բանտարկեցի քահանայապետներիցն իշխանութիւն առած, եւ նորանք սպանուելիս հաւանութիւն էի տալիս։[11] Եւ բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց բռնադատում էի որ հայհոյեն. եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները։

1 Կորնթացիներ 4:12
Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք.

Գործեր 12:1
Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։

Փիլիպեցիները 3:6
Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896