A A A A A

Church: [Birth Of Jesus]


Մատթեոս 1:18-23
[18] Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։[19] Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։[20] Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։[21] Եւ նա որդի կծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կփրկէ իրանց մեղքերիցը։[22] Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է.[23] Ահա կոյսը կյղանայ եւ որդի կծնի. եւ նորա անունն Էմմանուէլ կկանչեն. որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։

Ղուկասը 2:7-21
[7] Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։[8] Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։[9] Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. եւ մեծ վախով վախեցան։[10] Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.[11] Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը։[12] Եւ այս լինի ձեզ նշան. մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։[13] Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.[14] Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։[15] Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։[16] Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած։[17] Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց։[18] Եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիւները նորանց հետ խօսեցան։[19] Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր։[20] Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։[21] Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։

Մատթեոս 2:1-12
[1] Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլեհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ,[2] Եւ ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու։[3] Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց՝ շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղէմը նորա հետ։[4] Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թէ ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը։[5] Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլեհէմումը. որովհետեւ այսպէս է գրուած մարգարէի ձեռովը.[6] Եւ դու, Բեթլեհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ։[7] Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թաքուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը։[8] Եւ նորանց Բեթլեհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, եւ երբոր գտնէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան։[9] Եւ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան։[10] Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ։[11] Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նորան, եւ իրանց գանձերը բացին՝ ընծայ տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս։[12] Եւ երազում հրաման առան յետ չդառնալ Հերովդէսի մօտ. եւ ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը։

Գաղատացիներ 4:4
Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,

Ղուկասը 2:1-4
[1] Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։[2] Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։[3] Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։[4] Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. որովհետեւ նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր.

Հայտնություն 12:1-5
[1] Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. մի կին՝ արեգակն իր վերայ առած. եւ լուսինը նորա ոտների տակ. եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։[2] Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։[3] Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ երկնքումը. եւ ահա մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ.[4] Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։[5] Եւ նա մի արու զաւակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896