A A A A A

Church: [Attending Church]


Եբրայեցիներ 10:24-25
[24] Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով.[25] Եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։

Մատթեոս 18:20
Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

Կողոսացիներ 3:16
Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։

Եփեսացիներ 4:11-13
[11] Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ,[12] Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար.[13] Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.

Գործեր 2:42
Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։

հռոմեական 10:17
Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

Մատթեոս 16:18
Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

Գործեր 9:31-32
[31] Բայց եկեղեցիները բոլոր Հրէաստանի՝ Գալիլեայի եւ Սամարիայի մէջ խաղաղութիւն ունէին, շինվում էին, եւ Տիրոջ երկիւղին հետեւում. Եւ Սուրբ Հոգու մխիթարութեամբը շատանում էին։[32] Եւ եղաւ երբոր Պետրոսը ման էր գալիս ամեն տեղ, եկաւ այն սրբերի մօտ, որ Լիւդիայի մէջ բնակուած էին։

Մատթեոս 6:33
Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ։

Ջեյմս 1:22
Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։

2 Տիմոթ 4:2
Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։

Մատթեոս 28:19-20
[19] Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.[20] Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896