A A A A A

Bad Character: [Complaining]


Սաղմոսներ 144:14
Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։

Նեեմիա 8:1
Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ մէկ մարդի պէս այն հրապարակը որ Ջրի դռան առաջին է, եւ ասեցին Եզրաս դպրին, որ Մովսէսի օրէնքի գիրքը բերէ, որ Տէրը հրամայեց Իսրայէլին։

Եսայիա 24:11
Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։

Երեմիա 14:2
Յուդան սուգ է անում, եւ նորա դռները թառամել են, եւ մթնել են գետնի վերայ, եւ Երուսաղէմի աղաղակը վեր է ելել։

Առակներ 23:29
Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն էվո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։

Փիլիպեցիները 4:6-7
[6] Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։[7] Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896