A A A A A

Bad Character: [Bitterness]


Գործեր 8:23
Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։

Կողոսացիներ 3:8-13
[8] Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։[9] Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։[10] Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։[11] Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։[12] Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.[13] Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.

Ժողովողներ 7:9
Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։

Եփեսացիներ 4:26
Բարկանաք՝ մի մեղանչէք. թող արեգակը ձեր բարկութեան վերայ չմտնէ։

Եզեկիել 3:14
Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ ինձ վեր առաւ, եւ ես գնում էի դառնապէս իմ հոգիի բորբոքումովը. Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ ամուր էր։

Եսայիա 38:17
Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։

Աշխատանք 7:11
Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։

Աշխատանք 10:1
Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.

Աշխատանք 21:25
Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:{nl}

նշագծել 11:25
Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։

Առակներ 10:12
Ատելութիւնը կռիւներ կքրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կծածկէ։

Առակներ 14:10
Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։

Առակներ 15:1
Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կգրգռէ։

Առակներ 17:25
Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։

հռոմեական 3:14
Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։

Մատթեոս 6:14-15
[14] Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ։[15] Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։

Ջեյմս 1:19-20
[19] Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։[20] Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։

Եբրայեցիներ 12:14-15
[14] Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ.[15] Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չլինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չբուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին։

Եփեսացիներ 4:31-32
[31] Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։[32] Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896