A A A A A

Bad Character: [Betrayal]


Մատթեոս 27:3-4
[3] Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին,[4] Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով։ Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. դու տես։

Մատթեոս 6:14-15
[14] Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ։[15] Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։

նշագծել 11:25
Եւ որ ժամանակ որ կանգնէք՝ աղօթք անէք, ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ։

Մատթեոս 7:12
Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։

Եբրայեցիներ 4:15
Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չկարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։

Ծննդոց 12:3
Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։

հռոմեական 3:23
Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896