A A A A A

Bad Character: [Anger]


Եփեսացիներ 4:26-31
[26] Բարկանաք՝ մի մեղանչէք. թող արեգակը ձեր բարկութեան վերայ չմտնէ։[27] Եւ տեղի չտաք սատանային։[28] Նա որ գողանում էր, թող էլ չգողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին։[29] Ոչ մի գէշ խօսք չդուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին։[30] Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։[31] Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ։

Ջեյմս 1:19-20
[19] Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։[20] Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։

Առակներ 29:11
Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։

Ժողովողներ 7:9
Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։

Առակներ 15:1
Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կգրգռէ։

Առակներ 15:18
Բարկացոտ մարդը կռիւ կգրգռէ, բայց երկայնամիտը վէճ կհանգստացնէ։

Կողոսացիներ 3:8
Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։

Ջեյմս 4:1-2
[1] Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. Չէ՞որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը որ պատերազմում են ձեր անդամներումը։[2] Ցանկանում էք եւ չ’ունիք. Սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. Պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում։

Առակներ 16:32
Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։

Առակներ 22:24
Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։

Մատթեոս 5:22
Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կլինի դատաստանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կլինի ատեանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։

Սաղմոսներ 37:8-9
[8] Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես։[9] Որովհետեւ չարերը կսատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կժառանգեն։

Սաղմոսներ 7:11
Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,

2 Թագավորներ 11:9-10
[9] Եւ հարիւրապետները արին ամեն ինչ որ Յովիադա քահանան պատուիրել էր, եւ իւրաքանչիւրն առաւ իր մարդկանցը, որ գալիս են շաբաթ օրը, շաբաթ օրուայ գնացողների հետ եւ եկան Յովիադա քահանայի մօտ։[10] Եւ քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները եւ վահանները, որ Տիրոջ տանն էին։

2 Թագավորներ 17:18
Եւ Տէրը շատ բարկացաւ Իսրայէլի վերայ եւ մերժեց նորանց իր երեսից, ոչ ով չմնաց բայց միայն Յուդայի ցեղը։

Առակներ 14:29
Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896