A A A A A

Angels and Demons: [Angels]


Ծննդոց 2:1
Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը,

Կողոսացիներ 1:16
Վասնզի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չերեւողները, թէ աթոռները, թէ տէրութիւնները, թէ պետութիւնները, թէ իշխանութինները. ամեն բաները նորանով՝ եւ նորա համար ստեղծուեցան։

Աշխատանք 38:1-7
[1] Այն ժամանակ Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց.[2] Ո՞վ է գա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։[3] Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։[4] Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։[5] Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։[6] Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.[7] Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին։

Ղուկասը 20:35-36
[35] Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։[36] Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։

Հայտնություն 4:8
Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց լիքն էին աչքերով. եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է։

Մատթեոս 22:30
Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։

2 Սամուել 14:17
Եւ քո աղախինն ասեց. Թող իմ տէր թագաւորի խօսքը մխիթարութիւն լինի. Որովհետեւ իմ տէր թագաւորը Աստուծոյ հրեշտակի պէս է՝ որ հասկանայ լաւը եւ չարը. Եւ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի։

Ղուկասը 15:10
Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստուծոյ հրեշտակների առաջին ուրախութիւն կ’լինի մէկ մեղաւորի համար որ կ’ապաշխարէ։

Հայտնություն 14:6
Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի։

Աշխատանք 4:15-18
[15] Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։[16] Նա կանգնեց, եւ ես չճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ[17] Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։[18] Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.

Եսայիա 14:12-14
[12] Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։[13] Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։[14] Վեր կելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կնմանուեմ։

Հուդա 1:6
Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։

1 Պետրոս 3:21-22
[21] Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։[22] Որ գնացել է երկինքը, եւ Աստուծոյ աջ կողմն է. հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

1 Պետրոս 1:12
Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։

Եբրայեցիներ 12:22
Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին,

Հայտնություն 5:11-12
[11] Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. եւ նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ.[12] Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։

Սաղմոսներ 78:25-49
[25] Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։[26] Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։[27] Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,[28] Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։[29] Եւ կերան եւ խիստ կշտացան. եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։[30] Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,[31] Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։[32] Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չհաւատացին նորա հրաշքներին։[33] Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։[34] Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։[35] Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։[36] Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։[37] Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։[38] Բայց նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։[39] Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։[40] Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։[41] Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։[42] Չյիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։[43] Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։[44] Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չկարացին խմել։[45] Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։[46] Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։[47] Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։[48] Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։[49] Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։

Սաղմոսներ 91:11
Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։

Սաղմոսներ 103:20
Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով։

Մատթեոս 4:6-11
[6] Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրուած է թէ՝ Իր հրեշտակներին կհրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբէք։[7] Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։[8] Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,[9] Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կտամ, եթէ ընկած երկրպագես ինձ։[10] Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։[11] Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։

Մատթեոս 16:27
Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. եւ այն ժամանակ ամեն մէկին կհատուցանէ նորա գործերի համեմատ։

Մատթեոս 18:10
Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

Մատթեոս 24:31-35
[31] Եւ նա կուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։[32] Թզենուցը սովորեցէք առակը. երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։[33] Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։[34] Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։[35] Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

Ղուկասը 4:10
Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն.

Ջոն 20:11-12
[11] Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ.[12] Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։

Կողոսացիներ 2:18
Ոչ ով չզրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.

Եբրայեցիներ 1:14
Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

Եբրայեցիներ 2:6-13
[6] Մէկը վկայեց մէկտեղ ասելով. Մարդն ի՞նչ է որ դու յիշես նորան, կամ մարդի որդին որ այցելես նորան։[7] Մի քիչ ցած արիր նորան հրեշտակներից փառքով եւ պատիւով պսակեցիր նորան, եւ քո ձեռքի գործերի վերայ կանգնեցիր նորան։[8] Ամեն բան հնազանդ արիր նորա ոտների տակ. որովհետեւ ամենն որ հնազանդեցրեց նորան, ոչինչ չթողեց որ հնազանդ չլինի նորան. բայց հիմա տակաւին չենք տեսնում թէ ամեն բան հնազանդուած է նորան։[9] Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Յիսուսին մահի չարչարանքի համար. փառքով եւ պատիւով պսակուած, որ Աստուծոյ շնորհքովն ամենի համար մահը ճաշակէ։[10] Որովհետեւ վայելում էր նորան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիք փառքի մէջ տանելիս՝ նորանց փրկութեան առաջնորդին չարչարանքով կատարէ։[11] Որովհետեւ թէ սրբողը, եւ թէ սրբուողները, ամենը մէկիցն են. եւ այդ պատճառով ամօթ չէ համարում նորանց եղբայր կոչել եւ ասել.[12] Կպատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ.[13] Եւ դարձեալ, թէ Ես յոյսս կդնեմ նորա վերայ. եւ դարձեալ. Ահա ես եւ իմ մանուկները որ նորանց Աստուած տուաւ ինձ։

Եբրայեցիներ 13:2
Հիւրասիրութիւնը մի մոռանաք. որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։

2 Պետրոս 2:4
Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896