A A A A A

Angels and Demons: [Archangels]


Հուդա 1:9
Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։

Դանիել 10:13-21
[13] Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։[14] Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։[15] Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։[16] Եւ ահա մարդի որդկանց նմանութիւնով մէկը դպաւ շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ, այս տեսիլքովը ետ դառան դէպի ինձ իմ ցաւերը, եւ ես էլ ոյժ չունեցայ։[17] Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չկայ, եւ ինձանում շունչ չմնաց։[18] Եւ կրկին դպաւ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց.[19] Եւ ասեց. Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։[20] Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։[21] Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չկայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։

Դանիել 12:1
Եւ այն ժամանակ վեր կկենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. եւ նեղութեան ժամանակ կլինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։

1 Թեսաղոնիկեցիներ 4:16
Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։

Դանիել 9:21
Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին՝՝, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին,

Դանիել 8:11-16
[11] Եւ մինչեւ զօրաց Իշխանը բարձրացաւ, եւ նորանից վեր առաւ մշտնջենականը, եւ կործանուեցաւ նորա սրբարանի բնակարանը։[12] Եւ մէկ զօրք տրուեցաւ մշտնջենական զոհի հետ ամբարշտութեան համար, եւ ճշմարտութիւնը գցեց գետինը, եւ անում էր ու յաջողում։[13] Եւ ես լսեցի մէկ սուրբ խօսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ աւերող ամբարշտութիւնը, որ սրբարանն էլ զօրքն էլ պիտի տրուին ոտնակոխութեան։[14] Եւ նա ասեց ինձ. Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն-առաւօտ. յետոյ սրբարանը պիտի արդարանայ։[15] Եւ եղաւ որ երբոր ես Դանիէլս տեսիլքը տեսայ, այն ժամանակ հասկացողութիւն էի որոնում, եւ ահա կանգնած էր մէկը առաջս մարդի երեւոյթի պէս.[16] Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։

Հայտնություն 12:7-9
[7] Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը.[8] Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։[9] Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։

Ղուկասը 1:26
Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր,

Եբրայեցիներ 1:14
Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

Հեսու 5:13-15
[13] Եւ երբոր Յեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ ահա իր դիմացը մէկ մարդ էր կանգնել, եւ նորա ձեռքին մի մերկ սուր. եւ Յեսուն նորան մօտեցաւ եւ նորան ասեց. Մեզանի՞ց ես դու, թէ մեր թշնամիներիցը.[14] Եւ նա ասեց. Ոչ,այլ ես Տիրոջ զօրավարն եմ, եւ հիմա եկայ: Եւ Յեսուն իր երեսի վերայ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ,եւ նորան ասեց. Ի՞նչ է հրամայում իմ Տէրն իր ծառային:[15] Եւ Տիրոջ զօրավարը Յեսուին ասեց. Ոտքերիցդ կօշիկներդ հանիր, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է. Եւ Յեսուն այնպէս արաւ:

Մատթեոս 18:10
Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

Ելից 3:2
Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։

Հայտնություն 1:4
Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են.

Մատթեոս 22:30
Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։

Աշխատանք 1:6
Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։

Ղուկասը 20:36
Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896