A A A A A

Additional: [Broken Heart]


1 Կորնթացիներ 13:7
Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։

1 Պետրոս 5:7
Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։

1 Սամուել 16:7
Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։

2 Կորնթացիներ 5:7
(Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։)

2 Կորնթացիներ 12:9
Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։

Եբրայեցիներ 13:5
Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։

Եսայիա 6:1
Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։

Եսայիա 41:10
Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։

Եսայիա 57:15
Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։

Երեմիա 29:11
Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։

Ջոն 3:16
Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

Ջոն 12:40
Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։

Ջոն 14:1
Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։

Ջոն 14:27
Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ։

Ջոն 16:33
Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։

Ղուկասը 24:38
Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։

նշագծել 11:23
Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ով որ այս սարին ասէ՝ Վեր կաց եւ ծովն ընկիր, եւ իր սրտումն չ’երկմտի, բայց հաւատայ՝ թէ ինչ որ ասում է՝ կ’լինի նորան, կ’լինի ինչ որ ասէ։

Մատթեոս 5:8
Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն։

Մատթեոս 11:28
Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։

Առակներ 3:5
Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։

Սաղմոսներ 34:18
Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,

Սաղմոսներ 51:17
Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոսներ 55:22
Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կանէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։

Սաղմոսներ 147:3
Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։

Հայտնություն 21:4
Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան։

հռոմեական 8:28
Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։

հռոմեական 12:2
Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։

Առակներ 4:23
Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։

Առակներ 3:5-6
[5] Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։[6] Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները։

1 Կորնթացիներ 6:19-20
[19] Կամ թէ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։[20] Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

Փիլիպեցիները 4:6-7
[6] Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։[7] Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։

Մատթեոս 11:28-30
[28] Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։[29] Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։[30] Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։

Սաղմոսներ 34:1-22
[1] Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։[2] Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։[3] Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։[4] Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։[5] Նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. եւ նորանց երեսը չի ամաչիլ։[6] Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։[7] Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։[8] Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։[9] Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չկայ։[10] Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չունին։[11] Եկէք, որդիք լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։[12] Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,[13] Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չխօսեն։[14] Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։[15] Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։[16] Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։[17] Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։[18] Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,[19] Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։[20] Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չկոտրուի։[21] Չարութիւնը ամբարշտին կսպանէ, եւ արդարին ատողները կդատապարտուին։[22] Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896