A A A A A

Additional: [Abomination]


Դանիել 11:31
Եւ բազուկներ են վեր կենալու նորա կողմից, եւ նորանք պիտի պղծեն սրբարանը՝ ամրոցը եւ հեռացնեն մշտնջենական զոհը եւ պիտի դնեն աւերածի պղծութիւնը։

Դանիել 12:11
Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։

Օրենք 22:5
Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չլինի, եւ մարդը կնկայ հագուստ չհագնէ. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։

Օրենք 23:18
Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չտանես որ եւ իցէ ուխտի համար. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։

Օրենք 24:4
Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չլինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. եւ այսպէս դու մեղքով չլեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրև ժառանգութիւն։

Եսայիա 1:13
Այլեւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։

Լեւիտիկոս 7:18
Եւ եթէ իր խաղաղութեան զոհի մսից երրորդ օրն ուտուելու լինի, ընդունելի պիտի չլինի, նորա մատուցանողին պիտի չհամարուի, պղծութիւն լինի, եւ նորանից ուտող անձը իր անօրէնութիւնը կրէ։

Լեւիտիկոս 18:22
Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չպառկես. Պղծութիւն է այդ։

Առակներ 11:1
Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։

Առակներ 11:20
Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։

Առակներ 12:22
Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։

Առակներ 15:8
Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։

Առակներ 15:26
Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։

Առակներ 16:5
Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։

Առակներ 17:15
Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

Առակներ 20:10
Տեսակ տեսակ կշռաքարեր՝ եւ տեսակ տեսակ չափեր՝ երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

Առակներ 20:23
Երկու տեսակ կշռաքարերը զզուելի են Տիրոջը, եւ խարդախ կշիռքը լաւ չէ։

Առակներ 28:9
Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։

Հայտնություն 21:27
Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող, բայց միայն նորանք որ Գառի կեանքի գրքի մէջ գրուած են։

նշագծել 13:14
Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. ( ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։

Մատթեոս 24:15
Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ.

հռոմեական 1:26-27
[26] Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։[27] Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։

Լեւիտիկոս 20:12-13
[12] Եւ եթէ մի մարդ իր հարսի հետ պառկէ, անպատճառ երկուսն էլ պիտի մեռցնուին. գարշութիւն են արել. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։[13] Եւ եթէ մի մարդ կնկան հետ պառկելու պէս մի արուի հետ պառկէ, երկուսն էլ պղծութիւն արին. Անպատճառ պիտի մեռցնուին. Նորանց արիւնը իրանց վերայ լինի։

Առակներ 6:16-20
[16] Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.[17] Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.[18] Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.[19] Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։[20] Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896