A A A A A

Additional: [Abundance]


1 Տիմոթ 5:8
Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։

2 Կորնթացիներ 9:8
Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։

Օրենք 29:12
Որ մտնես քո Եհովայ Աստուծոյ ուխտը եւ նորա երդումը, որ այսօր քո Եհովայ Աստուածը քեզ հետ անում է.

Եփեսացիներ 3:20
Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է.

Ելից 34:6
Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով,

Ջեյմս 1:17
Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։

Ջոն 10:10
Ես եմ դուռը. եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կապրի. եւ կմտնէ եւ դուրս կգայ, եւ արօտ կգտնէ։

Ղուկասը 6:38
Տուէք եւ կ’տրուի ձեզ. լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կ’չափուի ձեզ։

Ղուկասը 6:45
Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը։

Մատթեոս 6:33
Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կտրուի ձեզ։

Փիլիպեցիները 4:19
Եւ իմ Աստուածը լրացնէ ձեր ամեն կարօտութիւնն իր հարստութեան չափովը՝ փառքով Քրիստոս Յիսուսումը։

Առակներ 3:5-10
[5] Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։[6] Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները։[7] Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։[8] Սա առողջութիւն կլինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։[9] Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.[10] Այն ժամանակ կլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։

Սաղմոսներ 23:5
Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։

Սաղմոսներ 36:8
Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։

Սաղմոսներ 37:11
Բայց խոնարհները երկիրը կժառանգեն եւ կուրախանան խաղաղութեան առատութիւնովը։

Սաղմոսներ 65:11
Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։

Սաղմոսներ 72:16
Ցորենի առատութիւն կլինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. նորա պտուղը կշարժուի ինչպէս Լիբանանը. եւ քաղաքիցը կծաղկեն ինչպէս երկրի խոտը։

հռոմեական 15:13
Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։

Սաղմոսներ 66:8-12
[8] Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։[9] Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։[10] Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։[11] Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։[12] Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. կրակի եւ ջրի մէջ մտանք. եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896