A A A A A

Additional: [Alcohol]


1 Պետրոս 4:3
Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.

1 Տիմոթ 5:23
Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։

Ժողովողներ 9:7
Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին։

Եփեսացիներ 5:18
Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով,

Առակներ 20:1
Ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին. Եւ ամեն ով որ դորանցով մոլորուի՝ իմաստուն չի լինիլ։

Առակներ 23:31
Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.

հռոմեական 13:13
Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։

Առակներ 31:4-5
[4] Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։[5] Եթէ ոչ՝ կխմէ եւ կմոռանայ օրէնքը, եւ կծռէ ամեն տառապեալի դատը։

Սաղմոսներ 104:14-15
[14] Խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։[15] Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։

1 Կորնթացիներ 10:23-24
[23] Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։[24] Ոչ ով միայն իր անձի օգուտը չորոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։

Եսայիա 62:8-9
[8] Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկը, թէ՝ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չխմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր։[9] Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովողները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը։

Գաղատացիներ 5:19-21
[19] Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիջութիւն,[20] Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ,[21] Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։

1 Կորնթացիներ 9:19-23
[19] Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։[20] Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։[21] Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չունեցողներին օրէնք չունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չունեցողներին շահեմ։[22] Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչեւիցէ մի քանիսին ապրեցնեմ։[23] Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։

հռոմեական 14:15-21
[15] Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։[16] Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։[17] Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։[18] Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։[19] Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։[20] Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։[21] Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։

Ջոն 2:3-11
[3] Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունին։[4] Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։[5] Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։[6] Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։[7] Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. եւ նորանց լցրին մինչեւ վերը։[8] Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։[9] Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չգիտէր թէ ինչ տեղից է. բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց,[10] Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։[11] Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. եւ իր փառքը յայտնեց. եւ նորա աշակերտները հաւատացին նորան։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896