A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Փիլիպեցիները 2



1

  Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ

2

  կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը. նո՛յն բանը խորհեցէք, նո՛յն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ:

3

  Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ

4

  Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ:

5

  Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ,

6

  որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց,

7

  այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն

8

  հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ:

9

  Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն,

10

  որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛

11

  եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու:

12

  Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպէս միշտ հնազանդուել էք, երբ եկել եմ ձեզ մօտ, այնպէս էլ հնազա՛նդ եղէք առաւել եւս այժմ,

13

  որովհետեւ Աստուած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար:

14

  Ամէն ինչ արէ՛ք առանց տրտնջալու եւ առարկելու,

15

  որպէսզի լինէք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր եւ խոտորուած ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս

16

  ձեր մէջ պահելով կեանքի խօսքը, որ պիտի լինի իմ պարծանքը Քրիստոսի օրուայ համար, որպէսզի ընդունայն ընթացած եւ

17

  Թէկուզ եւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ մասնակից ձեր բոլորի հրճուանքին:

18

  Նոյնպէս եւ դուք հրճուեցէ՛ք եւ մասնակի՛ց եղէք իմ ուրախութեանը:

19

  Բայց յոյս ունեմ ի Տէր Յիսուս՝ Տիմոթէոսին շուտափոյթ ուղարկելու ձեզ մօտ, որպէսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր

20

  որովհետեւ ոչ ոք չունեմ նրա նման սրտակից, որ հարազատի պէս հոգայ ձեր մասին,

21

  քանզի բոլորն էլ իրե՛նց շահն են փնտռում եւ ո՛չ Յիսուս Քրիստոսինը:

22

  Բայց նրա փորձուած լինելը դուք էլ գիտէք, որովհետեւ ինձ հետ Աւետարանին ծառայեց այնպէս, ինչպէս որդին՝ հօրը:

23

  Արդ, մտադիր եմ ուղարկել սրան, երբ որ իմ վիճակը պարզ լինի:

24

  Եւ յոյս ունեմ ի Տէր, որ ինքս էլ կը գամ շուտով:

25

  Բայց անհրաժեշտ համարեցի ձեզ մօտ ուղարկել Եպափրոդիտոս եղբօրը՝ իմ գործակցին եւ մարտակցին, որ դուք ուղարկել էիք իմ

26

  քանի որ ինքն էլ շատ կարօտել է ձեզ եւ ցանկանում է ձեզ բոլորիդ տեսնել. նա մտահոգուած էր, որ դուք լսել էիք, թէ ինքը

27

  Եւ արդարեւ հիւանդացաւ մերձիմահ. բայց Աստուած ողորմեց նրան. ոչ միայն նրան, այլեւ՝ ինձ, որպէսզի տրտմութեան վրայ

28

  Արդ, շտապ ուղարկեցի նրան, որպէսզի, նրան տեսնելով, կրկին ուրախ լինէք, եւ ես չտրտմեմ:

29

  Ընդունեցէ՛ք նրան ի Տէր ամենայն ուրախութեամբ եւ այդպիսիներին պատուական անձեր համարեցէ՛ք,

30

  քանի որ նա Տիրոջ գործի համար մինչեւ մահուան դուռը հասաւ՝ իր կեանքն իսկ վտանգելով, որպէսզի ինձ ծառայելու հարցում ձեր

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994