A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Օրենք 2



1

  «Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր

2

  Տէրն ինձ ասաց. «Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։

3

  Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով.

4

  «Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։

5

  Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ

6

  Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։

7

  Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա

8

  Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից,

9

  Տէրն ինձ ասաց. «Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ

10

  (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։

11

  Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։

12

  Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց

13

  Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով»։

14

  Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ

15

  Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։

16

  Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց.

17

  «Դու այսօր Մովաբի սահմանով կ՚անցնես Սէիր։

18

  Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։

19

  Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն

20

  (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին

21

  Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին

22

  Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ

23

  Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց

24

  Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա

25

  Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ

26

  «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի.

27

  «Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։

28

  Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։

29

  Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ,

30

  Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին

31

  Տէրն ինձ ասաց. «Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել

32

  Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։

33

  Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։

34

  Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու

35

  Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն

36

  ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր

37

  բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից,

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994