A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Օրենք 14



1

  «Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք։ Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք,

2

  որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք։ Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր

3

  «Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք։

4

  Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ,

5

  եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ։

6

  Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։

7

  Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը

8

  Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ

9

  Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ՚ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ

10

  Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։

11

  Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել։

12

  Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ,

13

  գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ

14

  որի եւ այն, ինչ դրան ցեղակից է,

15

  ջայլամ, բու, ճայ,

16

  արագիլ, կարապ, հողամաղ,

17

  քաջահաւ, սոխակ, ագռաւ,

18

  հաւալուսն, քաղադր եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ։

19

  Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք։

20

  Կ՚ուտէք բոլոր մաքուր թռչունները։

21

  Ոչ մի սատկած անասունի միս չուտէք։ Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար

22

  «Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի։

23

  Դա կ՚ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ Այդտեղ

24

  Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ

25

  կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։

26

  Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը

27

  Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ։

28

  Երեք տարի անցնելուց յետոյ կ՚առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում։

29

  Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994