A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

հռոմեական 16



1

  Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու,

2

  որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ.

3

  Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս,

4

  որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, եւ որոնցից միայն ե՛ս չէ, որ շնորհակալ եմ, այլեւ՝ հեթանոսների բոլոր

5

  Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին: Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս:

6

  Ողջունեցէ՛ք Մարիին, որ բազում յոգնութիւններ կրեց ձեզ համար:

7

  Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ

8

  Ողջունեցէ՛ք Ամպղիային՝ իմ սիրելիին ի Տէր:

9

  Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր եւ՝ Ստաքէսին՝ իմ սիրելիին:

10

  Ողջունեցէ՛ք Ապեղէսին, որ ընտրեալն է ի Տէր:

11

  Ողջունեցէ՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են: Ողջունեցէ՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին: Ողջունեցէ՛ք նրանց, որ

12

  Ողջունեցէ՛ք Տրիփոսին եւ Տրիփոնին՝ Տիրոջ գործի համար վաստակ ունեցողներին: Ողջունեցէ՛ք սիրելի Պերսիդէին, որ Տիրոջ

13

  Ողջունեցէ՛ք Ռուփոսին՝ ընտրեալին ի Տէր, եւ նրա մօրը, որ իմ մայրն էլ է:

14

  Ողջունեցէ՛ք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմէսին եւ այն եղբայրներին, որ նրանց հետ են:

15

  Ողջունեցէ՛ք Փիղողոգոսին եւ Յուղիային, Ներէոսին ու նրա քրոջը եւ Ողիմպիային ու այն բոլոր սրբերին, որ նրանց հետ են:

16

  Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ:

17

  Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն

18

  որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ

19

  Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի

20

  Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ:

21

  Ողջունում է ձեզ Տիմոթէոսը՝ իմ եղբայրը եւ գործակիցը. ողջունում են նաեւ Ղուկիոսը, Յասոնը եւ Սոսիպատրոսը՝ իմ

22

  Ողջունում եմ ձեզ ի Տէր եւ ես՝ Տերտիոսս, որ այս թուղթը գրեցի:

23

  Ողջունում է ձեզ Գայիոսը՝ իմ եւ ամբողջ եկեղեցու հիւրընկալը: Ողջունում է ձեզ Երաստոսը՝ քաղաքիս գլխաւորը, եւ Կուարտոս

24

  Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն

25

  իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրքերի միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր

26

  միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս: Ամէն:

27

  Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994