A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Գործեր 14



1

  Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների

2

  Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ:

3

  Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց

4

  Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների:

5

  Երբ հեթանոսներն ու հրեաները իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին,

6

  նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում:

7

  Եւ Լիւստրայում մի մարդ կար՝ նստած, ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել:

8

  Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով եւ տեսնելով, թէ փրկութեան հաւատ ունի,

9

  բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»: Եւ նա վեր ցատկեց

10

  Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ,

11

  Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը:

12

  Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան

13

  Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին.

14

  «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի

15

  Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով:

16

  Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝

17

  Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը:

18

  Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պօղոսի եւ Բառնաբասի հետ

19

  Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ եւ քաղաք մտաւ ու յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց

20

  Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ, վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝

21

  աշակերտածների սրտերը ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ: Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ

22

  Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին

23

  Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա:

24

  Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա:

25

  Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծու շնորհներին այն գործի համար, որ կատարեցին:

26

  Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ

27

  Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ:

Slovenian Bible 2008
Copyright: Slovenian 2008 Version