A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Թվերը 6



1

  Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

2

  «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ նրանց ասա՛. «Այն տղամարդը կամ կինը, որ Տիրոջը նուիրուելու մեծ ուխտ է անում,

3

  պէտք է հրաժարուի գինուց եւ ոգելից խմիչքից։ Նա գինուց կամ ոգելից խմիչքից պատրաստուած քացախ չպէտք է խմի, խաղող եւ

4

  Իր ուխտի ամբողջ ընթացքում նա որթատնկից ստացուող ոչ մի բան չպէտք է օգտագործի՝ ոչ գինի, ոչ չամիչ, ոչ իսկ խաղողի

5

  Իր ուխտի ամբողջ ընթացքում իր գլխին ածելի չպէտք է կպցնի, մինչեւ Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պէտք է մնայ.

6

  Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Նա չպէտք է մօտենայ

7

  հօր կամ մօր, եղբօր կամ քրոջ դիակին։ Նրանց դիակին մօտենալով՝ նա չպէտք է պղծուի, որովհետեւ Տիրոջն արած ուխտը իր գլխի

8

  Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պէտք է լինի Տիրոջ համար։

9

  Իսկ եթէ որեւէ մէկը յանկարծ մեռնի իր մօտ, ապա այդ դէպքում պղծուած կը լինի նրա ուխտ արած գլուխը. այդ օրն իսկ նա պէտք

10

  Ութերորդ օրը նա քահանայի մօտ, վկայութեան խորան թող բերի երկու տատրակ եւ աղաւնու երկու ձագ։

11

  Քահանան մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը պէտք է ողջակիզի։ Այդպիսով քահանան թող քաւած լինի նրա

12

  որովհետեւ նա այդ օրն է նուիրւում Տիրոջը իր ուխտի բոլոր օրերում։ Դրանից յետոյ նա մի տարեկան գառ թող նուիրաբերի իր

13

  Այս է ուխտեալին վերաբերող օրէնքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, քահանան նրան վկայութեան խորան թող բերի

14

  եւ Տիրոջը մատուցած նրա զոհերն ու նուէրները, այն է՝ մի տարեկան ոչ արատաւոր գառ՝ ողջակէզի համար, մի տարեկան ոչ

15

  մէկ զամբիւղ ընտիր ալիւրով հունցուած բաղարջ կարկանդակներ, իւղով շաղուած բաղարջ բլիթներ եւ իւղով հունցուած բաղարջ

16

  Քահանան այս բոլորը թող դնի Տիրոջ առջեւ, կատարի մեղքերի քաւութեան պատարագը։

17

  Այնուհետեւ նրա ողջակէզը եւ խոյը բաղարջ հացի զամբիւղի հետ թող մատուցուի Տիրոջը որպէս փրկութան զոհաբերութիւն, եւ

18

  Վկայութեան խորանի մուտքի մօտ ուխտաւորը թող ածիլի իր ուխտ արած գլուխը եւ մազը դնի այն կրակին, որի վրայ փրկութեան

19

  Քահանան թող վերցնի խոյի եփուած թեւը, զամբիւղից վերցնի մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ եւ դնի ուխտաւորի ձեռքերի

20

  Քահանան այն իբրեւ ընծայ թող բերի Տիրոջ առջեւ, որից յետոյ ուխտեալը մաքրուած է համարւում։ Քահանային են հասնում

21

  Ահա սրանք են իրեն Տիրոջը ուխտած մարդու մասին օրէնքը եւ դրան վերաբերող ծէսը, բացի այն դէպքերից, երբ ուխտեալը ի

22

  Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

23

  «Խօսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ եւ ասա՛. «Այսպէ՛ս օրհնեցէք իսրայէլացիներին եւ ասացէ՛ք նրանց.

24

  (իմ անունը թող դնեն իսրայէլացիների վրայ, եւ ես՝ Տէրս, կ՚օրհնեմ նրանց).

25

  Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ,

26

  իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։

27

  Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994