A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Թվերը 33



1

  Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ

2

  Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները։ Ահա սրանք են իրենց երթի ժամանակ

3

  Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնեցին առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի յաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի

4

  երբ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին։ Տէրը կոտորել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ

5

  Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում։

6

  Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն է։

7

  Մեկնեցին Բոթանից եւ բանակատեղի դրեցին Եպիրոթի մօտ, որը գտնւում է Բեէլսեպփոնի դիմաց, եւ բանակատեղի դրեցին Մագդողի

8

  Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դէպի անապատ, անապատի միջով երեք օրուայ ճանապարհ

9

  Մեկնեցին Դառն աղբիւրների մօտից եւ եկան Ելիմ։ Ելիմում տասներկու ջրի աղբիւր կար եւ արմաւի եօթանասուն ծառ։ Նրանք

10

  Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին։

11

  Մեկնեցին Կարմիր ծովից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։

12

  Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Ռափայում։

13

  Մեկնեցին Ռափայից եւ բանակատեղի դրեցին Ելիմում։

14

  Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Ռափիդինում։

15

  Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի մեկնեցին Ռափիդինից եւ բանակատեղի դրեցին Սինայի անապատում։

16

  Մեկնեցին Սինայի անապատից եւ բանակատեղի դրեցին Ցանկութեան գերեզմաններում։

17

  Մեկնեցին Ցանկութեան գերեզմաններից եւ բանակատեղի դրեցին Ասերոթում։

18

  Մեկնեցին Ասերոթից եւ բանակատեղի դրեցին Ռաթամայում։

19

  Մեկնեցին Ռաթամայից եւ բանակատեղի դրեցին Ռեմոնփարէսում։

20

  Մեկնեցին Ռեմոնփարէսից եւ բանակատեղի դրեցին Ղեբոնայում։

21

  Մեկնեցին Ղեբոնայից եւ բանակատեղի դրեցին Դեսսայում։

22

  Մեկնեցին Դեսսայից եւ բանակատեղի դրեցին Մակեղղաթում։

23

  Մեկնեցին Մակեղղաթից եւ բանակատեղի դրեցին Սոփարում։

24

  Մեկնեցին Սոփարից եւ բանակատեղի դրեցին Քարադաթում։

25

  Մեկնեցին Քարադաթից եւ բանակատեղի դրեցին Մակելոթում։

26

  Մեկնեցին Մակելոթից եւ բանակատեղի դրեցին Կատտաաթում։

27

  Մեկնեցին Կատտաաթից եւ բանակատեղի դրեցին Տարաթում։

28

  Մեկնեցին Տարաթից եւ բանակատեղի դրեցին Մատեկայում։

29

  Մեկնեցին Մատեկայից եւ բանակատեղի դրեցին Սելմոնայում։

30

  Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Մասուրութում։

31

  Մեկնեցին Մասուրութից եւ բանակատեղի դրեցին Բանէայում։

32

  Մեկնեցին Բանէայից եւ բանակատեղի դրեցին Գադգադ լերան վրայ։

33

  Մեկնեցին Գադգադ լեռից եւ բանակատեղի դրեցին Ետեբաթայում։

34

  Մեկնեցին Ետեբաթայից եւ բանակատեղի դրեցին Եբրոնայում։

35

  Մեկնեցին Եբրոնայից եւ բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում։

36

  Մեկնեցին Գեսիոնգաբերից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։

37

  Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն՝ Կադէսում։ Մեկնեցին Կադէսից եւ բանակատեղի

38

  Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացաւ լեռը եւ մեռաւ այնտեղ իսրայէլացիների՝ Եգիպտացիների երկրից դուրս գալու

39

  Ահարոնը հարիւր քսաներեք տարեկան էր, երբ մեռաւ Հոր լերան վրայ։

40

  Քանանացիների երկրում բնակուող Արադի արքայ Քանանէսը տեղեկացաւ, որ իսրայէլացիները մուտք են գործում իր երկիրը։

41

  Իսրայէլացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով՝ բանակատեղի դրեցին Սելմոնայում։

42

  Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Փենովում։

43

  Մեկնեցին Փենովից եւ բանակատեղի դրեցին Օբոթում։

44

  Մեկնեցին Օբոթից եւ բանակատեղի դրեցին Գայիում՝ Յորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում։

45

  Մեկնեցին Գայիից եւ բանակատեղի դրեցին Դեմոնգադում։

46

  Մեկնեցին Դեմոնգադից եւ բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթէմում։

47

  Մեկնեցին Գեղմոնդեբղաթէմից եւ բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրայ՝ Նաբաւի դիմաց։

48

  Մեկնեցին Աբարիմի լեռներից եւ բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արեւմուտք, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։

49

  Նրանք բանակատեղի դրեցին Յորդանան գետի մօտ, Եսիմոթում, որ ձգւում էր մինչեւ Մեղսատով՝ Մովաբացիների երկրից արեւմուտք։

50

  Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

51

  «Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Ահա դուք Յորդանան գետով անցնում էք Քանանացիների երկիրը։

52

  Երկրի բոլոր բնակիչներին կը քշէք ձեր առջեւից, կը կործանէք նրանց կոթողները, ձուլածոյ բոլոր կուռքերը, նրանց բոլոր

53

  Կ՚ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն։

54

  Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ

55

  Եթէ երկրի բնակիչներին չոչնչացնէք, ձեր կենդանի թողածները փուշ կը լինեն ձեր աչքերին եւ նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր

56

  Եւ կը լինի այնպէս, որ ինչ վճռել էի անել նրանց նկատմամբ, կ՚անեմ ձեր նկատմամբ»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994