A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Թվերը 11



1

  Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց

2

  Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց։

3

  Այդ վայրը կոչուեց Հրայրեաց, որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել։

4

  Նրանց մէջ գտնուող խառնամբոխը սկսեց շատ պահանջներ ներկայացնել։ Իսրայէլացիները նստած լաց էին լինում եւ ասում. «Ո՞վ

5

  Մենք յիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը։

6

  Եւ արդ, մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում»։

7

  Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր։

8

  Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում։

9

  Երբ գիշերը բանակատեղիի վրայ ցօղ էր իջնում, մանանան էլ նրա վրայ էր իջնում։

10

  Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ։ Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին

11

  Մովսէսը հարցրեց Տիրոջը. «Տէ՜ր, ինչո՞ւ չարչարեցիր ինձ՝ քո ծառային, ինչո՞ւ քո առաջ շնորհք չգտայ, եւ այս ժողովրդի

12

  Միթէ ե՞ս յղացայ այս ամբողջ ժողովրդին կամ թէ ե՞ս ծնեցի նրան, որ ինձ ասում ես, թէ՝ «Առ նրան քո գիրկը, ինչպէս դայեակն

13

  Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. «Մեզ մի՛ս

14

  Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա։

15

  Եթէ այդպէս ես վարուելու ինձ հետ, սպանի՛ր ինձ միանգամից, եթէ դա հաճելի է քեզ, եթէ շնորհ գտայ եւ ողորմութիւն քո

16

  Տէրը պատասխանեց Մովսէսին. «Իսրայէլացի ծերերի միջից ինձ համար հաւաքի՛ր եօթանասուն տղամարդ, որոնց ճանաչում ես իբրեւ

17

  Ես կ՚իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ եւ քեզ տուածս ոգուց կ՚առնեմ ու կը դնեմ նրանց մէջ։ Նրանք ի վիճակի կը լինեն

18

  Ժողովրդին կ՚ասես. «Մաքրուեցէ՛ք վաղուայ համար, որ միս ուտէք, որովհետեւ լաց լինելով Տիրոջ առջեւ՝ ասում էիք. «Ո՞վ մեզ

19

  Կ՚ուտէք ոչ թէ մէկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր,

20

  այլ կ՚ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք

21

  Մովսէսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ «Միս տամ նրանց,

22

  Եթէ անգամ մորթենք բոլոր արջառներն ու ոչխարները, կը բաւարարե՞նք նրանց, կամ եթէ հաւաքուի ծովի ամբողջ ձուկը, կը

23

  Տէրը պատասխանեց Մովսէսին. «Մի՞թէ Տիրոջ ձեռքը ի վիճակի չէ դրան։ Հիմա կը համոզուես, թէ իմ ասածը կը կատարուի՞, թէ՞՝

24

  Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց

25

  Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին

26

  Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։

27

  Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում

28

  Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ պաշտօնեան, ասաց. «Տէր Մովսէս, արգելի՛ր նրանց մարգարէութիւն անել»։

29

  Մովսէսը նրան պատասխանեց. «Իմ փոխարէն դու մի՛ նախանձիր նրանց։ Երանի թէ Տէրը ամբո՛ղջ ժողովրդին մարգարէներ դարձնէր՝ իր

30

  Դրանից յետոյ Մովսէսն ու իսրայէլացի ծերերը գնացին բանակատեղի։

31

  Տէրը քամի բարձրացրեց եւ ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջը մէկ օրուայ ճանապարհի երկարութեամբ

32

  Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում։ Ամենաքիչ հաւաքողը

33

  Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց։

34

  Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց։ Ցանկութեան

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994