A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Թվերը 1

1

  Տէրը Սինայի անապատում, վկայութեան խորանում, Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ

2

  «Մէկ առ մէկ հաշուառման ենթարկեցէք իսրայէլացի ամբողջ ժողովրդին ըստ ազգատոհմերի, ըստ նահապետների տների։

3

  Դու եւ Ահարոնը հաշուառման կ՚ենթարկէք քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք

4

  Ձեզ հետ ամէն մի ցեղից՝ նահապետների ընտանիքներից մէկական իշխան թող լինի։

5

  Սրանք են այն մարդկանց անունները, որոնք պիտի ներկայանան ձեզ.

6

  Ռուբէնի ցեղից՝ Սադիուրի որդի Եղիսուրը,

7

  Շմաւոնի ցեղից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը,

8

  Յուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասոնը,

9

  Իսաքարի ցեղից՝ Սոգարի որդի Նաթանայէլը,

10

  Զաբուղոնի ցեղից՝ Քելոնի որդի Եղիաբը,

11

  Յովսէփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման, Մանասէի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը,

12

  Բենիամինի ցեղից՝ Գեդէոնի որդի Աբիդանը,

13

  Դանի ցեղից՝ Միսադանի որդի Աքիեզերը,

14

  Ասերի ցեղից՝ Եքրանի որդի Փագիէլը,

15

  Գադի ցեղից՝ Ռագուէլի որդի Եղիսափանը,

16

  Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրէն»։

17

  Սրանք են իսրայէլացի նահապետների ցեղերի իշխանները, հազարապետները։

18

  Մովսէսն ու Ահարոնը վերցրին յականէ յանուանէ թուարկուած այս այրերին եւ երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը

19

  Ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին, հաշուառման ենթարկեցին մարդկանց Սինայի անապատում։

20

  Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ

21

  կազմեց քառասունվեց հազար հինգ հարիւր հոգի։

22

  Շմաւոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

23

  կազմեց յիսունինը հազար երեք հարիւր հոգի։

24

  Յուդայի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

25

  կազմեց եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգի։

26

  Իսաքարի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

27

  կազմեց յիսունչորս հազար չորս հարիւր հոգի։

28

  Զաբուղոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

29

  կազմեց յիսունեօթը հազար չորս հարիւր հոգի։

30

  Յովսէփի որդիներից Եփրեմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց

31

  կազմեց քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

32

  Մանասէի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

33

  կազմեց երեսուներկու հազար երեք հարիւր հոգի։

34

  Բենիամինի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

35

  կազմեց երեսունհինգ հազար չորս հարիւր հոգի։

36

  Գադի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

37

  կազմեց քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։

38

  Դանի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

39

  կազմեց վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգի։

40

  Ասերի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

41

  կազմեց քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգի։

42

  Նեփթաղիմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի,

43

  կազմեց յիսուներեք հազար չորս հարիւր հոգի։

44

  Ահա այս է աշխարհագիրը, որ կատարեցին Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի տասներկու իշխանները, որոնցից ամէն մէկը մի ցեղից

45

  Կատարուեց քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ իսրայէլացիների մարդահամարը։

46

  Հաշուառման ենթարկուածների ընդհանուր թիւը կազմեց վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։

47

  Ղեւտացիների ցեղին պատկանողները, սակայն, իսրայէլացիների հետ հաշուառման չենթարկուեցին։

48

  Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.

49

  «Տե՛ս, մարդահամար կատարելիս Ղեւիի ցեղը հաշուառման չենթարկես, նրանց թիւը իսրայէլացիների վրայ չգումարես։

50

  Ղեւտացիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վերակացու, նրա սպասքի եւ այն ամէնի վերակացու, ինչ գտնւում

51

  Խորանը տեղափոխելիս այն կը քանդեն ղեւտացիները, խորանը տեղաւորելիս այն կը կանգնեցնեն ղեւտացիները։ Եթէ մի այլազգի

52

  Իսրայէլացիներից իւրաքանչիւրն իր զօրքով թող վրան խփի ըստ իր ցեղի, ըստ նահապետների կարգի։

53

  Ղեւտացիները վրանները թող խփեն վկայութեան խորանի շուրջը, Տիրոջ դիմաց, միւս իսրայէլացիները չդիպչեն վրանին, որպէսզի

54

  Եւ իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994