A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սոփոնիա 2



1

  Հաւաքուեցէ՛ք եւ քննեցէ՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր,

2

  քանի դեռ չէք դարձել ինչպէս անցաւոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկութեան եւ սրտմտութեան օրը:

3

  Փնտռեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ

4

  Գազան յափշտակուած կը լինի, Ասկաղոնը կ՚աւերուի, Ազոտոսը միջօրէին կը կործանուի, եւ Ակկարոնը արմատից կը խլուի:

5

  Վա՜յ ձեզ, որ բնակւում էք ծովի եզերքում, Կրետէ կղզու բնակիչնե՛ր:Տիրոջ այս պատգամը քո դէմ է, Քանա՛ն՝ երկիրդ

6

  եւ Կրետէն հօտերի արօտավայր կը դառնայ եւ ոչխարների գոմ»:

7

  Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք

8

  «Լսեցի Մովաբի նախատինքը եւ ամոնացիների թշնամանքը, որով նախատում էին իմ ժողովրդին եւ գոռոզաբանում էին իմ սահմանների

9

  Դրա համար եմ ես կենդանի, - ասում է Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, - որ Մովաբը Սոդոմի պէս դառնայ, ամոնացիները՝

10

  Եւ դա կը պատահի նրանց՝ իրենց հպարտութեան փոխարէն, քանի որ նախատեցին եւ վատաբանեցին Ամենակալ Տիրոջը:

11

  Տէրը սարսափազդու տեսքով կ՚երեւայ նրանց, կը խորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կ՚երկրպագեն նրան՝

12

  «Դուք էլ՝ եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու:

13

  Իմ ձեռքը կ՚երկարեմ հիւսիսի վրայ եւ կը բնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կ՚ենթարկեմ՝ անապատի պէս անջրդի

14

  կ՚արածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կ՚ապրեն նրա տներում, գազանները կ՚ոռնան

15

  Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994