A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Խաբակուք 3



1

  Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով:

2

  «Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ

3

  Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը

4

  Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում: Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ:

5

  Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ:

6

  Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին

7

  Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները:

8

  Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ,

9

  Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց:

10

  Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ՚ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը: Անդունդները ձայն տուեցին

11

  Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում: Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի

12

  Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին:

13

  Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ

14

  Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը: Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս

15

  Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու:

16

  Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից:

17

  քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը

18

  ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով:

19

  Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով»:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994