A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ամոս 5

1

  Լսեցէ՛ք Տէր Աստծու խօսքը, որով ես պիտի ողբամ ձեզ վրայ: Ընկա՜ւ Իսրայէլի տունը եւ այլեւս չի կարողանայ ոտքի կանգնել:

2

  Իսրայէլի կոյսը կործանուեց իր երկրում, եւ չկայ մէկը, որ կանգնեցնի նրան:

3

  Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Այն քաղաքից, որից հազար մարդ էր դուրս գալիս, պիտի մնայ հարիւրը, եւ որից հարիւրն էր

4

  Ահա այսպէս է ասում Տէրը Իսրայէլի այդ տանը. «Փնտռեցէ՛ք ինձ, եւ դուք կ՚ապրէք.

5

  մի՛ փնտռէք Բեթէլը եւ Գաղգաղա մի՛ մտէք, Երդման ջրհորից մի՛ ելնէք, քանի որ Գաղգաղան գերուելով պիտի գերուի, եւ Բեթէլը

6

  Փնտռեցէ՛ք Տիրոջը, եւ դուք կ՚ապրէք, որպեսզի կրակի պէս չբորբոքուի Յովսէփի տունը, կրակը չուտի այն եւ ոչ ոք չի լինի, որ

7

  Նա, ով իրաւունք է հաստատում բարձունքներում արդարութիւն է դրել երկրում,

8

  ով ստեղծում է ամէն ինչ եւ նորոգում, ով մահուան ստուերը այգ է դարձնում եւ ցերեկը մթնեցնում ինչպէս գիշեր, ով վերեւ է

9

  Ամենակալ Տէր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զօրութիւնը եւ թշուառութիւն է բերում ամրոցների վրայ:

10

  Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին:

11

  Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք

12

  քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք

13

  Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է:

14

  Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝

15

  Իրաւո՛ւնք հաստատեցէք ձեր դռանը, որպէսզի Տէր Աստուածը ողորմի Յովսէփի մնացորդներին:

16

  Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Բոլոր հրապարակներում կոծ կը լինի եւ բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ

17

  մշակը կը կանչուի սուգի ու կոծի եւ ձայնարկու կը դառնայ, բոլոր ճանապարհներին կոծ կը լինի, որովհետեւ ես պիտի անցնեմ քո

18

  Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պէտք Տիրոջ օրը,այն խաւար է եւ ոչ թէ լոյս:

19

  Որպէս թէ մի մարդ փախչի առիւծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին յենի եւ օձը խայթի նրան:

20

  Չէ՞ որ խաւար է Տիրոջ օրը եւ ոչ լուսաւոր, աղջամղջային է, եւ լոյսի ճաճանչ չկայ նրա մէջ:

21

  «Ատեցի, մերժեցի ձեր տօները եւ ձեր տարեկան հաւաքների հոտը չեմ շնչի.

22

  եւ եթէ ձեր ողջակէզներն ու զոհերը մատուցէք, չեմ ընդունի դրանք եւ չեմ նայի ձեր փրկութեան նշաններին:

23

  Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նուագը ես չեմ լսի:

24

  Թող յորդի իրաւունքը ինչպէս ջուր,եւ արդարութիւնը՝ ինչպէս անհուն հեղեղ:

25

  Միթէ ողջակէզ եւ զոհեր մատուցեցի՞ք ինձ այնտեղ,անապատում, քառասուն տարի, ո՛վ տունդ Իսրայէլի:

26

  Սակայն դուք վերցրիք Մողոքի խորանը, ձեր Ռեմփա աստծու աստղը եւ նրանց պատկերները, որ պատրաստեցիք ձեզ համար:

27

  Ես ձեզ պիտի փոխադրեմ Դամասկոսից այն կողմ», - ասում է Տէրը,որի անունն է Աստուած Ամենակալ:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994