A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Լեւիտիկոս 3

1

  «Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը արջառ է, ապա այն, արու լինի թէ էգ, Տիրոջ

2

  Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող անասունի գլխին եւ մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի որդիները՝

3

  Փրկութեան համար զոհաբերուածից Տիրոջը թող ընծայ մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ողջ ճարպը,

4

  թող պոկեն երկու երիկամները, դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։

5

  Ահարոնի որդիները՝ քահանաները, այն որպէս ողջակէզ թող դնեն զոհասեղանին, կրակի համար դիզուած փայտի վրայ։ Դա Տիրոջն

6

  Եթէ Տիրոջը մատուցուող զոհաբերութիւնը փրկութեան համար է, եւ մատուցուողը ոչխար է, արու լինի թէ էգ, թող անարատ

7

  Եթէ զոհաբերուողը գառ է, այն թող մատուցեն Տիրոջ առաջ։

8

  Զոհ մատուցողն իր ձեռքը թող դնի զոհաբերուող կենդանու գլխին եւ այն մորթի վկայութեան խորանի դռան մօտ։ Ահարոնի

9

  Փրկութեան համար զոհաբերուող անասունից Տիրոջը ընծայ թող մատուցեն. թող հանեն կենդանու ամբողջ դմակն ու մէջքը զիստերով

10

  փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով

11

  Այս ամէնը քահանան թող դնի զոհասեղանին որպէս Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։

12

  Եթէ զոհաբերուողը այծ է, ապա զոհ մատուցողն այն թող բերի Տիրոջ առաջ

13

  եւ իր ձեռքը թող դնի կենդանու գլխին։ Թող դա մորթեն վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝

14

  Նրանք Տիրոջը դրանից որպէս ընծայ թող մատուցեն փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը,

15

  երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը։ Լեարդի բլթակը թող պոկեն երիկամներով հանդերձ։

16

  Քահանան դրանք թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։

17

  Բոլոր ճարպերը Տիրոջը պիտի պատկանեն.

18

  ուր էլ բնակուելիս լինէք, դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների համար։ Ճարպ եւ արիւն երբեք չպիտի ուտէք»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994