A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Հոսեա 8



1

  «Կ՚իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի

2

  Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ».

3

  քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն:

4

  Անձամբ թագաւորներ կարգեցին,բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ,իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր

5

  Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում:

6

  Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛,

7

  որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս

8

  Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ:

9

  Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները,ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը.

10

  դրա համար էլ կը մատնուի ազգերին: Բայց այժմ կ՚ընդունեմ նրանց, եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց:

11

  Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան:

12

  Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց,բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն,նաեւ նրա սիրելի զոհասեղանները:

13

  Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ՚ուտեն, Տէրը չի ընդունի այն:Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ

14

  Իսրայէլը մոռացաւ իր Արարչին,եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994