A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Հոսեա 6



1

  «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն.

2

  որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը:

3

  Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ,եւ երրորդ օրը կ՚ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջըեւ հետամուտ կը

4

  Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան

5

  Դրա համար հնձեցի ձեր մարգարէներինեւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի:

6

  Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները.

7

  բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը:

8

  Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը:

9

  Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է: Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն

10

  Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը:

11

  Յուդան սկսեց այգեկութը,երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994