A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Եզեկիել 48



1

  «Սրանք են ցեղերի սահմանները. հիւսիսից սկսած, զառիթափի կողմով, որ բաժանում է Եմաթի ճանապարհը եւ Աւնանի հանգրուանը,

2

  Դանի սահմաններից դէպի արեւելք, մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ասերի ցեղին:

3

  Ասերի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Նեփթաղիմի ցեղին:

4

  Նեփթաղիմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Մանասէի ցեղին:

5

  Մանասէի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Եփրեմի ցեղին:

6

  Եփրեմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ռուբէնի ցեղին:

7

  Ռուբէնի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Յուդայի ցեղին:

8

  Յուդայի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ քսանհինգ ձողաչափ երկարութեամբ եւ տասը հազար ձողաչափ

9

  մի ընծայ՝ նուիրուած Տիրոջը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ:

10

  Քահանաների սրբատեղիներին նուիրուած հողամասը կը լինի հարաւային կողմում քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ,

11

  Այս բաժինը Սադոկի որդիներից՝ սրբագործուած քահանաներինը կը լինի, որոնք Տիրոջ Տտան պահպանութիւնն են կատարում, որոնք

12

  Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի:

13

  Իսկ քահանաներին սահմանակից ղեւտացիների բաժինը, կը լինի քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ

14

  Դա չի վաճառուի նրանց կողմից, ոչ էլ կը մասնատուի: Հողի առաջին բերքից չի վերցուի, որովհետեւ այն Տիրոջն է նուիրուած:

15

  Բայց քսանհինգ հազարից մնացած հինգ հազար լայնութեամբ հողամասը քաղաքի դրսի պատուարը կը լինի, իբրեւ բնակավայր ու ազատ

16

  Սրանք են նրա չափերը. հիւսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր ձողաչափ, հարաւային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր,

17

  Քաղաքի ազատ տարածքը կը լինի. հիւսիսի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն ձողաչափ, հարաւի ուղղութեամբ՝ երկու հարիւր

18

  Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար

19

  Իսրայէլի բոլոր ցեղերից քաղաքի գործաւորներն էլ կը մշակեն այն:

20

  Եւ քաղաքի բնակելի վայրերից դուք, որպէս սրբավայրի ընծայ, կ՚առանձնացնէք քառակուսի մի տարածութիւն՝ քսանհինգ հազար

21

  Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի: Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար

22

  որպէս ղեւտացիների ժառանգութիւն: Քաղաքի բնակատեղիից մի տարածութիւն իշխաններինը կը լինի. Յուդայի երկրի սահմանների ու

23

  «Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Բենիամինի ցեղին:

24

  Բենիամինի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Շմաւոնի ցեղին:

25

  Շմաւոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Իսաքարի ցեղին:

26

  Իսաքարի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Զաբուղոնի ցեղին:

27

  Զաբուղոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Գադի ցեղին:

28

  Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման:

29

  Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու էք Իսրայէլի ցեղերին, եւ սրանք են նրանց բաժինները», - ասում է Տէր Աստուած:

30

  «Այժմ քաղաքի ելքի ու մուտքի դռների մասին. դրանցից հիւսիսային կողմի դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են:

31

  Քաղաքի դռները կը լինեն Իսրայէլի ցեղերի անուններով: Երեք դուռ հիւսիսային կողմում. մի դուռը՝ Ռուբէնի անունով, մի

32

  Արեւելքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Յովսէփի անունով, մի դուռը՝

33

  Հարաւի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Շմաւոնի անունով, մի դուռը՝

34

  Արեւմուտքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Գադի անունով, մի դուռը՝

35

  Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ: Եւ այդ օրից քաղաքի անունը կը լինի «Տէրն այնտեղ է»:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994