A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Եզեկիել 36



1

  «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր լեռների վրայ եւ ասա՛ Իսրայէլի լեռներին.

2

  «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ,

3

  դրա համար մարգարէացի՛ր ու ասա՛՝ այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնուող բոլոր ազգերի

4

  դրա համար, ո՛վ Իսրայէլի լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները»: Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած լեռներին ու

5

  ՚ Չեմ կարող իմ զայրոյթի հրով չխօսել այլազգիների մասին, նաեւ բոլոր եդոմայեցիների մասին, որովհետեւ երկիրս տարագրեցին,

6

  Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր

7

  Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ՛՛Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնուող ժողովուրդների վրայ. եւ նրանք իրենք

8

  Բայց, ո՛վ լեռներ Իսրայէլի, ձեր խաղողն ու բերքը Իսրայէլի իմ ժողովուրդն է ուտելու, որովհետեւ վերադառնալու

9

  Ահա ես նայելու եմ ձեզ. դուք մշակուելու եւ սերմանուելու էք:

10

  Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն, առհասարակ Իսրայէլի տունն ամբողջովին: Վերաբնակեցուելու են քաղաքները,

11

  Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք.

12

  Այնպէս պիտի անեմ, որ մարդիկ՝ Իսրայէլի իմ ժողովրդը, տիրեն ձեզ: Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր էք լինելու նրանց

13

  Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ քեզ ասացի, թէ՝ դու մարդակեր երկիր ես ու քո ցեղից անզաւակ ես մնացել,

14

  դրա համար այլեւս մարդակեր չես լինելու եւ քո ցեղն այլեւս անզաւակ չես դարձնելու, - ասում է Տէր Աստուած:

15

  Եւ ձեր մէջ այլեւս ազգերից անարգուածներ չեն լինելու, ժողովուրդներից այլեւս նախատինք չէք կրելու, ձեր ցեղն էլ այլեւս

16

  Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

17

  «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի այդ տունը, որ բնակուել էր իր երկրում, իր ընթացքով, կուռքերով ու պղծութեամբ պղծել է այն. նրա

18

  Բարկութիւնս թափեցի դրանց վրայ այն արեան համար, որ թափել էին երկրում, նաեւ՝ որովհետեւ իրենց կուռքերով պղծել էին այն:

19

  Նրանց ցրեցի ժողովուրդների մէջ, սփռեցի նրանց երկրից երկիր: Ըստ նրանց բռնած ճանապարհի ու մեղքերի էլ դատեցի նրանց:

20

  Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են

21

  Ես խնայեցի նրանց յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցին Իսրայէլի տան զաւակները այն ազգերի մէջ, ուր մտան իրենք:

22

  Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ո՛վ տունդ Իսրայէլի, ձե՛զ համար չէ, որ անում եմ այս

23

  Եւ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծուել է այդ ազգերի մէջ, իմ անունը, որ դուք պղծեցիք դրանց մէջ: Եւ այդ ազգերը

24

  Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը:

25

  Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ

26

  Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ

27

  Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք,

28

  բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած:

29

  Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու:

30

  Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք:

31

  Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի

32

  Ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բաները, - ասում է Տէր Աստուած, - այլ թող յայտնի լինի ձեզ. ամաչեցէ՛ք ու քաշուեցէ՛ք

33

  Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններից, թէ՛ վերաշինուելու են աւերակները,

34

  եւ մշակուելու է աւերուած հողը, մինչ այն կործանուած էր անցորդների առաջ:

35

  Եւ ասելու են. ՚ Աւերուած երկիրը բերկրալից պարտէզ է դարձել, աւերակ, կործանուած ու քանդուած քաղաքները, ամրացած,

36

  Եւ ձեր շուրջը մնացած ժողովուրդները մէկընդմիշտ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ վերաշինել եմ աւերուած տեղերը,

37

  Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ես դարձեալ այցի եմ գալու Իսրայէլի տանը՝ իրագործելու համար դրանք. բազմացնելու եմ

38

  Եւ ինչպէս սուրբ ոչխարները, ինչպէս Երուսաղէմի ոչխարները՝ իրենց տօներին, այնպէս են լինելու աւերուած քաղաքները՝

39

  Յարութեան մասին

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994