A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Եզեկիել 30



1

  Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

2

  «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած.

3

  վա՜յ, վա՜յ ձեր օրին, քանզի մօտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ժողովուրդների վախճանը:

4

  Սուր է գալու եգիպտացիների վրայ, ու խռովութիւն է լինելու Եթովպիայի կողմերում: Վիրաւորներ են ընկնելու Եգիպտոսում, եւ

5

  Պարսիկները, կրետացիները, լիւդիացիներն ու լիբէացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաեւ նրանք, որ այնտեղ իմ ուխտի

6

  Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Խորտակուելու են եգիպտացիների պահապանները, իջնելու է նրանց ամբարտաւան զօրութիւնը,

7

  «Եւ աւերուելու է երկրիրը կործանուած երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ:

8

  Ու պէտք է իմանան, որ եմ եմ Տէրը, երբ կրակ գցեմ Եգիպտացիների երկրի վրայ: Խորտակուելու են նրա բոլոր օգնականները:

9

  Այն օրը տագնապով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին յոյսերը: Խռովութիւն է լինելու նրանց

10

  Այսպէս է ասում Տէր Աստուած. «Եգիպտացիների զօրքերը կորստեան եմ մատնելու բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքով,

11

  Հեթանոս ազգերից չարագործներ են ուղարկուելու երկիրը կործանելու համար եւ իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրայ.

12

  Նրանց գետերի տեղը չոր անապատ եմ դարձնելու, երկիրը մատնելու եմ չարագործների ձեռքը, ամբողջ երկիրը այլազգիների ձեռքով

13

  Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կործանելու եմ գարշելի կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների միջից մեծամեծներին,

14

  Կորստի եմ մատնելու Պաթուրէս երկիրը, կրակ եմ գցելու Տայեանի երկիրը, վրէժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից:

15

  Զայրոյթս թափելու եմ եգիպտացիների Սայիս ամրոցի վրայ ու կորստի եմ մատնելու մեմփացիների զօրագնդերը:

16

  Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. խռովուելով խռովուելու է Սայիսը: Դիոսպոլացիների քաղաքը ճեղքուածք է տալու, եւ ջրեր են

17

  Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են քշուելու:

18

  Ցերեկը խաւարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ ես եգիպտացիների իշխանական մականը: Եւ այն ժամանակ կորչելու են նրա

19

  Ես իմ դատաստանն եմ անելու Եգիպտոսում, ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»:

20

  Դարձեալ Եգիպտոսի մասին: Տասնմէկերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ եօթներորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

21

  «Մարդո՛ւ որդի, ես խորտակելու եմ եգիպտացիների Փարաւոն արքայի բազուկները, եւ բուժուելու համար այլեւս չեն փաթաթուելու

22

  Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես եգիպտացիների Փարաւոն արքայի դէմ եմ. խորտակելու եմ նրա հզօր, ջղոտ ու պիրկ

23

  Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ:

24

  Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, եւ իմ սուրն էլ տալու եմ նրա ձեռքը: Եւ նա այն քաշելու է Եգիպտացիների

25

  Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ Փարաւոնի բազուկները թուլանալու են: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը,

26

  Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ: Ու պէտք է իմանան բոլոր եգիպտացիները, որ ես եմ

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994