A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Եզեկիել 10



1

  Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար:

2

  Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում

3

  Եւ նա մտաւ իմ աչքի առաջ: Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր

4

  Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ

5

  Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր:

6

  Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ «Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ

7

  սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը: Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ

8

  Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան:

9

  Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ: Եւ անիւների տեսքը

10

  Չորս անիւների տեսքն էլ այնպիսին էր, որ կարծես մի անիւը միւսի մէջ անցած լինէր:

11

  Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ

12

  Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով:

13

  Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս:

14

  Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝

15

  Ու քերովբէները վեր բարձրացան: Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին:

16

  Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում

17

  Երբ քերովբէները կանգ էին առնում, անիւներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբէները վեր էին բարձրանում, անիւներն էլ

18

  Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ:

19

  Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից: Եւ կանգնեցին

20

  Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ

21

  Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր: Երեսներն էլ

22

  Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994