A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 48



1

  Մովաբի մասին

2

  Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ,

3

  Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի: Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ «Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող

4

  Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. «Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց»:

5

  Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց,

6

  եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով: Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի.

7

  փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ:

8

  Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես: Քամոսը գերի պիտի գնայ

9

  Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝

10

  Այսպէս է ասում Տէրը. «Մի ծաղիկ տուէք Մովաբին որպէս նշան,որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները

11

  Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը

12

  «Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել,

13

  Ահա թէ ինչու օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա

14

  Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից:

15

  Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք»:

16

  Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու, - ասում է արքան, որի

17

  Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս:

18

  Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք.«Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի

19

  Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան

20

  Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ «Ի՞նչ

21

  Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց: Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց:

22

  Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝

23

  Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն

24

  ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը,

25

  Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին:

26

  Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց», - ասում է Տէրը:

27

  Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի:

28

  Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի

29

  Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների

30

  Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ

31

  «Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը: - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս

32

  Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում

33

  Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի: Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան

34

  Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը: Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ

35

  Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը

36

  Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին:

37

  Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց,

38

  Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր

39

  Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու:Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ

40

  Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն

41

  Այսպէս է ասում Տէրը. «Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ:

42

  Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի

43

  Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ:

44

  Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում.

45

  ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին,

46

  Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց

47

  Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին:

48

  Բայց վերջին օրերը, - ասում է Տէրը, - Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ»: Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994