A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 36



1

  Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Տէրը խօսեց ինձ հետ՝ ասելով.

2

  «Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի

3

  թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ

4

  Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը

5

  Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. «Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ Տունը.

6

  դու կը գնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ Տանը այդ մատեանից կ՚ընթերցես ի

7

  Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու

8

  Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ Տան մէջ մատեանից

9

  Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարում, իններորդ ամսին, Երուսաղէմի ամբողջ բնակչութիւնը, Յուդայի

10

  Իսկ Բարուքը Տիրոջ Տանը, Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գաւթում, Տիրոջ Տան Նոր դարպասի մուտքի մօտ, ի լուր ամբողջ

11

  Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատեանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները,

12

  իջաւ թագաւորի տունը, ատենադպրի դիւանը, ուր նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամէայի որդի Դալիան,

13

  Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խօսքերը, որ մատեանից ընթերցել էր Բարուքը՝ ի լուր ամբողջ ժողովրդի:

14

  Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելոմի որդի Նաթանի որդի Յուդիին ուղարկեցին Բարուքի մօտ եւ յայտնեցին. «Այն

15

  Նրան ասացին. «Հապա նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»: Եւ Բարուքը կարդաց, որ լսեն:

16

  Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմեանց հետ խորհուրդ արին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաները կը

17

  Բարուքին հարց տուին՝ ասելով. «Դէ մեզ պատմի՛ր՝ ո՞րտեղից գրեցիր այդ բոլոր խօսքերը, ո՞ւմ բերանից»:

18

  Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի՛ բերանից. նա՛ է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատեանի

19

  Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնուի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանայ, թէ որտեղ էք գտնւում»:

20

  Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ, արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան:

21

  Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից: Յուդին, ի լուր թագաւորի եւ ի լուր

22

  Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը:

23

  Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի

24

  Թագաւորն ու նրա բոլոր պաշտօնեաները, որ լսեցին այդ բոլոր խօսքերը, չաղաչեցին եւ չպատառոտեցին իրենց պատմուճանները:

25

  Եղնաթանը, Դալիան եւ Գամարիան թէպէտ յուշեցին արքային չայրել մատեանը, բայց նա նրանց չլսեց:

26

  Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք

27

  Այն բանից յետոյ, երբ թագաւորն այրեց մատեանը, ուր Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խօսքերը, Տէրը խօսեց

28

  «Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ

29

  Իսկ Յուդայի երկրի Յովակիմ արքային էլ կ՚ասես, թէ այսպէս է ասում Տէրը. «Դու վառեցիր մատեանն այն եւ ասացիր՝ ՚ Ինչո՞ւ

30

  Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի

31

  Իր անօրէնութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ

32

  Եւ Երեմիան մի այլ մատեան վերցրեց ու յանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մէջ Երեմիայի բերանից գրի

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994