A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 26

1

  Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում.

2

  այսպէս է ասում Տէրը. «Կանգնի՛ր Տիրոջ Տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ

3

  Ոչ մի բան չպակասեցնես։

4

  Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել

5

  Ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Եթէ ինձ չլսէք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրէնքով,

6

  ականջ չդնէք իմ ծառայ մարգարէների խօսքերին, որոնց ես կանխաւ ուղարկեցի ձեզ մօտ, - ուղարկեցի, բայց դուք չլսեցիք, -

7

  ապա այդ Տունը կը դարձնեմ Սելոմի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ցեղերի անէծքին կը դատապարտեմ»։

8

  Տիրոջ Տան մէջ այս խօսքերն ասելիս՝ քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։

9

  Իսկ երբ Երեմիան դադարեց խօսելուց՝ ամբողջ ժողովրդին ասելով ամէն բան այնպէս, ինչպէս նրան հրամայել էր Տէրը, նրան

10

  «Դու մահ պիտի գտնես, որովհետեւ Տիրոջ անունից մարգարէացար եւ ասացիր, թէ այս Տունը պիտի դառնայ Սելոմի նման, եւ այս

11

  Յուդայի երկրի իշխանները, լսելով այս բաները, թագաւորի պալատից եկան Տիրոջ Տունը եւ նստեցին Տիրոջ Տան նոր դարպասի

12

  Քահանաներն ու սուտ մարգարէներն իշխաններին եւ ողջ ժողովրդին ասացին. «Այդ մարդը մահուան դատավճռի է արժանի, որովհետեւ,

13

  Իսկ Երեմիան բոլոր իշխաններին եւ ողջ ժողովրդին ասաց. «Տէրն ինձ ուղարկեց այս Տան եւ քաղաքի վերաբերեալ մարգարէանալու

14

  ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծու ձայնին, որպէսզի Տէրը յետ

15

  Ես ահաւասիկ ձեր ձեռքին եմ. վարուեցէ՛ք ինձ հետ, ինչպէս ձեզ համար օգտակար կամ լաւ կը համարէք։

16

  Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի

17

  Այն ժամանակ իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին եւ սուտ մարգարէներին. «Այդ մարդը մահուան դատավճռի

18

  Երկրի ծերերից մի քանի մարդիկ ոտքի ելան եւ ասացին հաւաքուած ողջ ժողովրդին.

19

  «Յուդայի երկրի արքայ Եզեկիայի ժամանակ Միքիէ Մորստացին մարգարէացել է եւ ասել Յուդայի երկրի ամբողջ ժողովրդին. «Այսպէս

20

  Բայց արդեօք Յուդայի երկրի Եզեկիա արքան եւ համայն Հրէաստանը դրա համար նրան սպանեցի՞ն. միթէ չվախեցա՞ն Տիրոջից ու

21

  Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամէայի որդի Ուրիան, որ մարգարէութիւն արեց Տիրոջ անունից. մարգարէութիւն արեց այս

22

  Նրա բոլոր խօսքերը լսեցին Յովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծները եւ բոլոր իշխանները։ Նրանք ուզում էին սպանել նրան։

23

  Իսկ Յովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքոբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։

24

  Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը։

25

  Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թէ նա ժողովրդի ձեռքը մատնուի, ու սպանեն նրան։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994