A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 18



1

  Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց.

2

  «Գնա իջի՛ր բրուտի տունը եւ այնտեղ կը լսես իմ խօսքերը»։

3

  Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի վրայ։

4

  Ու մի աման, որը նա պատրաստում էր կաւից, ընկաւ նրա ձեռքից, բայց նա դարձեալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպէս որ իր

5

  Եւ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց.

6

  «Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն։ Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի

7

  Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար,

8

  եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի

9

  Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար,

10

  բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, - ես եւս կը զղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ

11

  Արդ, խօսի՛ր Յուդայի երկրի տղամարդկանց եւ Երուսաղէմի բնակիչների հետ. կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէրը. ահաւասիկ

12

  Բայց նրանք ասում են. «Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի

13

  Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք

14

  Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը

15

  Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝

16

  իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի։ Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան

17

  Ինչպէս տապախառն հողմ՝ ես նրանց ցրիւ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս եւ ոչ թէ երեսս պիտի ցոյց տամ նրանց

18

  Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ

19

  Լսի՛ր ինձ, Տէ՛ր, անսա՛ իմ արդար ձայնին.

20

  արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց

21

  Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ

22

  Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ

23

  Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտա՛ս նրանց

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994