A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 17



1

  «Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով,որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի

2

  քանի դեռ նրանց որդիները կը յիշեն իրենց մեղքերըեւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների

3

  Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ։

4

  Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը

5

  Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին,

6

  Նա կը լինի ինչպէս վայրի մոշին անապատում եւ, երբ բարիքը գայ, չի նկատի. կը բնակուի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ

7

  Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։

8

  Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի

9

  Սիրտը խոր է, քան ամէն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։

10

  Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի

11

  Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր

12

  Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը,

13

  բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝

14

  Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։

15

  Ահաւասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող այստեղ հասնի»։

16

  Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից

17

  Ինձնից մի՛ օտարացիր, չար օրը խնայի՛ր դու ինձ։

18

  Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր

19

  Այսպէս է ասում Տէրը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները,

20

  ու կ՚ասես նրանց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի թագաւորնե՛ր, համա՛յն Հրէաստան եւ դուք, Երուսաղէմի բոլո՛ր

21

  Այսպէս է ասում Տէրը. «Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛

22

  շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր

23

  Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները եւ աւելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպէսզի չլսեն ինձ

24

  Եւ եթէ լինի այնպէս, - ասում է Տէրը, - որ լաւ լսէք ինձ՝ շաբաթ օրը բեռ չբերէք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ

25

  ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագաւորներ ու իշխաններ, որպէսզի նստեն Դաւթի աթոռին. նրանք պիտի բարձրանան

26

  Ու ամէն կողմից Յուդայի երկրի քաղաքներից պիտի գան Երուսաղէմ, պիտի գան նաեւ Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից

27

  Իսկ եթէ ինձ չլսէք՝ շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կը վառեմ

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994